Եվ արդ, ի՞նչ մնաց։ Տերը կհարվածի Իսրայելին, և նա կնմանվի ջրի մեջ շարժվող եղեգի։ Նա Իսրայելին կհեռացնի այս լավ երկրից, որ տվել էր նրանց հայրերին։ Նրանց գետի մյուս կողմը կքշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար պաշտամունքային փայտե սյուներ շինեցին, որպեսզի բարկացնեն Տիրոջը։
Տերն իր երեսը թեքեց Իսրայելից, ինչպես որ մարգարեների միջոցով ասել էր իր բոլոր ծառաներին։ Իսրայելը իր երկրից գերեվարվեց Ասորեստան, որտեղ գտնվում է մինչև այսօր։
Օվսեեի թագավորության իններորդ տարում Ասորեստանի արքան գրավեց Սամարիան և Իսրայելին գերության տարավ Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում և Աբովրում, Գովզան գետի շրջակայքում ու Մարերի լեռներում։
ես ձեզ կվերացնեմ այն երկրից, որը տվել եմ ձեզ, և այս տունը, որ սրբագործել եմ իմ անվան համար, կմերժեմ իմ ներկայությունից և այն խայտառակ կանեմ բոլոր ազգերի մեջ։
Մեր հայրերի տարիներից ու ժամանակներից մինչև այսօր մեծամեծ մեղքերի մեջ ենք եղել, և մեր մեղքերի պատճառով մեզ և մեր թագավորներին ու մեր որդիներին կոտորածի, գերության և հափշտակության մատնեցիր հեթանոս թագավորների ձեռքը, և ամոթահար եղանք մինչև այսօր։
“Եթե իսկապես մնաք այս երկրում, ձեզ կշենացնեմ և ոչ թե կքանդեմ, ձեզ կտնկեմ և ոչ թե արմատախիլ կանեմ, որովհետև մեղմացել եմ այն չարությունից, որ ասացի, թե ձեր նկատմամբ պիտի անեմ։
Բայց բարկությամբ ջարդվեց ու գետնին տապալվեց։ Խորշակը նրա ճյուղերը չորացրեց։ Այսպիսով նրանից վրեժ լուծվեց, և նրա զորավոր գավազանը չորացավ։ Կրակն էլ ճարակեց այն։
Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։
Տերը քեզ և քո ժողովրդի վրա նշանակված իշխաններին կտանի կհանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, և այնտեղ կպաշտես օտար՝ փայտե ու քարե աստվածների։
Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։
«Երբ իրականանան իմ այս բոլոր պատգամները կամ օրհնությունները և կամ անեծքները, որ ներկայացրի ձեզ, և հոգուդ մեջ պահես դրանք այն բոլոր ազգերի մեջ, ուր Տերը քեզ ցրելու է,
Տերը մեզ պատվիրեց գործադրել բոլոր այս օրենքները, երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց, որպեսզի լավ լինի մեզ համար մեր կյանքի բոլոր օրերում, և ապրենք, ինչպես որ ապրում ենք այսօր։
այլ հիշի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար, որպեսզի հաստատի իր այն ուխտը, որ երդվել է քո հայրերին, ինչպես այսօր։