Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ23 Տերն իր երեսը թեքեց Իսրայելից, ինչպես որ մարգարեների միջոցով ասել էր իր բոլոր ծառաներին։ Իսրայելը իր երկրից գերեվարվեց Ասորեստան, որտեղ գտնվում է մինչև այսօր։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ23 մինչև որ Տերը նրանց մերժեց իր երեսից, ինչպես ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ Եվ այսպես Իսրայելն իր երկրից գերի տարվեց Ասորեստան մինչև այսօր։ Տես գլուխը |
Եվ այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, հզոր և մեծ, ամենակալ և ահազդու, արդար և ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմությունը, նայի՛ր մեր տառապանքներին և նեղություններին, որով Ասորեստանի թագավորները տառապեցրին մեր թագավորներին ու իշխաններին, մեր քահանաներին ու մարգարեներին և մեր բոլոր հայրերին ու քո ժողովրդին և բռնացան մեզ վրա մինչև այսօր։