Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 42:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 “Եթե իսկապես մնաք այս երկրում, ձեզ կշենացնեմ և ոչ թե կքանդեմ, ձեզ կտնկեմ և ոչ թե արմատախիլ կանեմ, որովհետև մեղմացել եմ այն չարությունից, որ ասացի, թե ձեր նկատմամբ պիտի անեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 “Եթե շարունակեք այս երկրում բնակվել, ես այսուհետ պիտի կառուցեմ ձեզ և չպիտի քանդեմ, ես պիտի տնկեմ ձեզ և արմատախիլ չպիտի անեմ, որովհետև վշտացա այն չարիքի համար, որ արեցի ձեզ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 42:10
25 Խաչաձեւ Հղումներ  

Աստծու հրեշտակն իր ձեռքը մեկնեց Երուսաղեմի վրա, որ ոչնչացնի այն, սակայն Տերն այդ պատուհասները բավարար համարեց և ասաց ժողովրդին ոչնչացնող հրեշտակին. «Բավական է, ձեռքդ հե՛տ քաշիր»։ Տիրոջ հրեշտակը հեբուսացի Ոռնայի կալի մոտ էր։


Երբ հողմը փչի նրա վրա, նա էլ չի լինի, Եվ նրա տեղը նույնիսկ չի երևա։


Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։


Եվ Տերը մեղմացավ ու նրանց չպատժեց։


իմ աչքը պիտի պահեմ նրանց վրա բարության համար, նրանց պիտի վերահաստատեմ այս երկրում. պիտի կառուցեմ նրանց և ոչ թե քանդեմ, պիտի տնկեմ նրանց և ոչ թե արմատախիլ անեմ։


Բայց արդյոք Հուդայի Եզեկիա արքան և համայն Հուդայի երկիրը դրա համար նրան սպանեցի՞ն. մի՞թե չվախեցան Տիրոջից ու չխնդրեցի՞ն Տիրոջը, և Տերը հրաժարվեց այն բոլոր չարիքներից, որ ասել էր նրանց դեմ։ Իսկ մենք ինքներս մեծ չարիք ենք բերելու մեզ”»։


Իսկ այն ազգին, որն իր պարանոցը կդնի բաբելացիների արքայի լծի տակ և կենթարկվի նրան, կթողնեմ իր երկրում,- ասում է Տերը.- կմշակի այն և կբնակվի այնտեղ»։


Ու ինչպես որ հետևում էի նրանց՝ խլելու և կործանելու, քանդելու, կորստյան մատնելու և չարչարելու համար, այդպես էլ պիտի հսկեմ նրանց վրա,- ասում է Տերը,- կառուցելու և տնկելու համար։


Պիտի վերադարձնեմ Հուդայի և Երուսաղեմի գերյալներին ու վերականգնեմ նրանց իրենց նախկին վիճակի մեջ։


Կարեի որդի Հովնանը, զորքի բոլոր հրամանատարներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին՝ բնակվելու Հուդայի երկրում։


Եվ այն ազգերը, որ մեկընդմիշտ կմնան ձեր շուրջը, կիմանան, որ ես եմ Տերը, որ վերաշինեցի այն, ինչ ավերված էր, և վերահաստատեցի այն, ինչ ամայացած էր։ Ես՝ Տերս, խոսեցի, և անելու եմ։


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։


Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե հագուստները և դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որովհետև ողորմած է և գթած, համբերատար և բազումողորմ և զղջում է մարդկանց չարիքների համար»։


Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։


Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։


Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։


Հովնանն սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք [𝕸 քառասուն] օրեր, և Նինվեն կործանվելու է»։


Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։


“Այս ամենից հետո կվերադառնամ և կշինեմ Դավթի փուլ եկած տունը, նրա ավերակները վերստին կշինեմ ու կվերականգնեմ այն,


Տերը դատելու է իր ժողովրդին և մխիթարվելու է իր ծառաներով, որովհետև տեսել է, որ նրանք հյուծված են, լքված ու գերության մատնված։


Եվ երբ Տերը նրանց համար դատավորներ վեր հանեց, Տերն այդ դատավորների հետ էր և նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատավորների կենդանության բոլոր օրերին, որովհետև Տերը նրանց կարեկցում էր պաշարողների և չարչարողների երեսից նրանց կրած հեծության համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ