Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 29:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Տերը շատ խիստ բարկությամբ, սրտմտությամբ ու զայրույթով նրանց վերացրեց իրենց երկրից և նրանց մինչև այսօր նետել է օտար երկիր”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց այդ երկրի դեմ, որպեսզի այս գրքում գրված բոլոր անեծքները թափի նրա վրա։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 29:27
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ արդ, ի՞նչ մնաց։ Տերը կհարվածի Իսրայելին, և նա կնմանվի ջրի մեջ շարժվող եղեգի։ Նա Իսրայելին կհեռացնի այս լավ երկրից, որ տվել էր նրանց հայրերին։ Նրանց գետի մյուս կողմը կքշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար պաշտամունքային փայտե սյուներ շինեցին, որպեսզի բարկացնեն Տիրոջը։


Օվսեեի թագավորության իններորդ տարում Ասորեստանի արքան գրավեց Սամարիան և Իսրայելին գերության տարավ Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում և Աբովրում, Գովզան գետի շրջակայքում ու Մարերի լեռներում։


“Այսպես է ասում Տերը. “Ահա չարիք պիտի բերեմ այդ տեղի և բնակիչների վրա, ինչպես գրված է Հուդայի երկրի արքայի կարդացած մատյանում։


Տերը բարկացել էր Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տերը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։


Բաբելոնի արքան Եմաթ երկրի Ռեբղաթա վայրում հարվածեց ու սպանեց նրանց։ Այսպիսով Հուդայի բնակիչներն իրենց երկրից գերեվարվեցին։


Քանզի դու, Տե՛ր, քաղցր և ուղիղ ես, Բազումողորմ նրանց հանդեպ, ովքեր աղոթում են քեզ։


և երբ ասելու լինեն. “Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։


Տերը սրտմտությամբ բարկացավ այդ երկրի վրա՝ դրա վրա թափեց այս օրենքների մատյանի մեջ գրված ուխտի բոլոր նզովքները։


«Երբ իրականանան իմ այս բոլոր պատգամները կամ օրհնությունները և կամ անեծքները, որ ներկայացրի ձեզ, և հոգուդ մեջ պահես դրանք այն բոլոր ազգերի մեջ, ուր Տերը քեզ ցրելու է,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ