Բ ՕՐԵՆՔ 25:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Տիրոջ՝ քո Աստծու համար պիղծ է նա, ով վարվում է այդ կերպ, ով անարդարություն է գործում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև քո Տեր Աստծու առաջ պիղծ է բոլոր այս բաներն անողը, ամեն անիրավություն անողը։ |
որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է Տերը նրանց վերացնում քո առջևից։
Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպետք է հագնի, որովհետև նա, ով անում է այդ բանը, պիղծ է Տիրոջ՝ քո Աստծու առջև։
որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։
Եվ այնտեղ մտած չի լինի ոչ մի չարակամ, պիղծ և ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված կլինեն Գառան Կյանքի գրքում։