Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 25:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պետք է ունենաս, նաև ճշգրիտ ու արդար չափ, որպեսզի երկար ապրես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, իբրև ժառանգություն տալու է քեզ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Քո կշեռքի քարը ճշգրիտ և արդար լինի, արդուդ ճշգրիտ և արդար լինի, որպեսզի կյանքիդ օրերը երկար լինեն այն երկրում, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 25:15
14 Խաչաձեւ Հղումներ  

Բարու փոխարեն ինձ չար հատուցեցին, Որոշեցին ինձ անժառանգ թողնել մարդկանց մեջ։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։


«Արդա՛ր չափով չափեք. ձեր կշեռքը թող արդար լինի, չափը՝ արդար, կապիճը՝ արդար։


Անիրավություն մի՛ արեք դատ-դատաստանի ժամանակ, չափելու, կշռաքարերի ու կշռելու մեջ։


և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.


որպեսզի բարիք գտնես, և երկրի վրա կյանքդ երկար լինի» (Ելք 20.12)։


որպեսզի երկար ապրեք այն երկրում, որ Տերը երդվեց ձեր հայրերին՝ տալու նրանց, և նրանցից հետո՝ նրանց զավակներին, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։


որպեսզի չմեծամտանա իր եղբայրների մոտ, պատվիրաններից աջ կամ ձախ չշեղվի, որպեսզի իր իշխանությունը, ինքը և իր որդիները երկարակյաց լինեն Իսրայելի որդիների մեջ»։


Քո տանը երկու չափս՝ երկար ու կարճ, թող չլինի։


Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։


Գնացե՛ք այն ճանապարհով, որ պատվիրել է ձեզ Տերը՝ մեր Աստվածը, որպեսզի տեղավորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, և դուք երկար ապրեք այն երկրում, որ ստանալու եք իբրև ժառանգություն»։


Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև, որպեսզի լավ լինի քեզ համար, և դու մտնես ու ժառանգես այն բարեբեր երկիրը, որ Տերը երդվեց տալ մեր հայրերին՝


Քանի որ ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ