Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 18:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է Տերը նրանց վերացնում քո առջևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 18:12
9 Խաչաձեւ Հղումներ  

Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանեմ։


Քո առջև Տիրոջ՝ քո Աստծու կողմից նրանց ոչնչանալը տեսնելով՝ քո սրտում չասես. “Իմ արդար լինելու համար է Տերն ինձ բերել այստեղ՝ ժառանգելու այս լավ երկիրը”։ Ոչ թե քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից։


որովհետև այդ բոլոր պղծությունները կատարեցին ձեզնից առաջ այդ երկրում ապրած մարդիկ, և երկիրը պղծվեց։


Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես պատժեցի նրանց անօրենությունները, և երկիրը նողկաց իր բնակիչներից։


Քո քաղաքներում գտնվող ղևտացուն աչքաթող չանես, որովհետև նա հողից ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն։


քեզ մատնեցի ազգերի իշխանի ձեռքը։ Նրան կործանման մատնեցին.


Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի մաքրության համար ես մտնում նրանց երկիրը՝ ժառանգելու այն, այլ այդ ազգերի անօրենության համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից, որպեսզի հաստատի այն ուխտը, որ երդվել է Տերը մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։


Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպետք է հագնի, որովհետև նա, ով անում է այդ բանը, պիղծ է Տիրոջ՝ քո Աստծու առջև։


Հովսիան վերացրեց վհուկներին, նշանագետներին, մեռելահարցուկներին, կուռքերը և Հուդայի երկրում ու Երուսաղեմում եղած ամեն տեսակ գարշությունները, որպեսզի հաստատի Օրենքի գրքի այն խոսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատյանում էին գրված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ