Բ ՕՐԵՆՔ 24:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ ուշացրու աղքատ ու կարիքավոր եղբայրների կամ քո քաղաքներում գտնվող եկվորների վարձը տալ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղքատ և կարիքավոր վարձկանին չզրկես, լինի քո եղբայրներից մեկը կամ քո երկրում, քո քաղաքում գտնվող օտարականներից։ |
Աղքատին կեղեքողը բազմապատկում է իր չարիքները. ով տալիս է հարուստին, կարոտության մեջ կմնա։
քո մեջ հայր ու մայր էին անարգում, քո մեջ եկվորի ու պանդուխտի հետ անիրավությամբ էին վարվում, քո մեջ որբին ու այրուն էին բռնադատում,
որ կոխկռտում են երկրի հողը, կռփահարում էին աղքատների գլուխները և շեղում խոնարհների ճանապարհները, և հայր ու որդի միևնույն բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։
«Լսե՛ք Տիրոջ խոսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում եք, որ հարստահարում եք աղքատներին և ոտնահարում տնանկին, որ ասում էիք ձեր տերերին՝ «Գինի՛ մատուցեք մեզ, որ խմենք»։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
Նույն տանը գիշերե՛ք, կերե՛ք և խմե՛ք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք։
Եվ եթե ձեր մեջ քո եղբայրներից մեկը կարիքի մեջ լինի, Տիրոջ՝ քո Աստծու քեզ տված երկրի քաղաքներից որևէ մեկում, ապա նրանից երես մի՛ թեքիր, քո կարիքավոր եղբոր նկատմամբ ժլատություն մի՛ արա,
Որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։