Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 15:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եվ եթե ձեր մեջ քո եղբայրներից մեկը կարիքի մեջ լինի, Տիրոջ՝ քո Աստծու քեզ տված երկրի քաղաքներից որևէ մեկում, ապա նրանից երես մի՛ թեքիր, քո կարիքավոր եղբոր նկատմամբ ժլատություն մի՛ արա,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եթե քո Տեր Աստծու քեզ տված երկրի քաղաքներից մեկում քո եղբայրներից մեկն աղքատ լինի, ապա քո սիրտը չխստացնես և քո ձեռքը չփակես քո աղքատ եղբոր առջև,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 15:7
15 Խաչաձեւ Հղումներ  

Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի և ասես. “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և անգթորեն վերաբերվես կարիքի մեջ գտնվող քո եղբորը և նրան պարտք չտաս։ Եթե նա քո դեմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կընկնես։


Ով իր ականջը խցկում է թույլերին չլսելու համար, երբ աղոթի Տիրոջը, պատասխան չի լսի։


Բայց նա չցանկացավ, այլ գնաց, նրան բանտը գցեց, մինչև պարտքը հատուցեր։


Ով քեզնից խնդրում է, տո՛ւր, և ով քեզնից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։


Եթե գրավ վերցնես մեկի բաճկոնը, մինչև արևի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն,


Եթե եղբայրդ աղքատանա և ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես, ինչպես եկվորին ու պանդուխտին։ Նա քեզ մոտ պիտի ապրի։


Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. “Առատաձե՛ռն եղիր քո աղքատ և տառապյալ եղբոր նկատմամբ, որը ապրում է քո երկրում”»։


Մի՛ ուշացրու աղքատ ու կարիքավոր եղբայրների կամ քո քաղաքներում գտնվող եկվորների վարձը տալ.


Ժողովրդի և նրանց կանանց կողմից իրենց եղբայրների դեմ մեծ աղաղակ բարձրացավ։


Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։


քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ