Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 24:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 այլ արևը մայր մտնելու ժամանակ նրա գրավը կվերադարձնես. նա թող պառկի իր հագուստով, օրհնի քեզ, և Տերը՝ քո Աստվածը, կհիշի քո արածը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 արեգակի մայր մտնելու ժամանակ անպատճառ կվերադարձնես նրա գրավը, որպեսզի նա իր զգեստով պառկի և օրհնի քեզ. դա քեզ համար արդարություն կհամարվի քո Տեր Աստծու առջև։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 24:13
24 Խաչաձեւ Հղումներ  

Մեզ ողորմածություն կլինի, եթե Տիրոջ՝ մեր Աստծու առջև զգուշությամբ կատարենք բոլոր այս պատվիրանները, ինչպես որ Տերը պատվիրեց մեզ”»։


նույն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արևը մայր չի մտել, որովհետև նա աղքատ է, և դա է նրա հույսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, որպեսզի մեղքի տակ չընկնես։


Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։


Թե բարկանաք, չմեղանչե՛ք (Սաղ. 4.4). արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի,


Իրենց զգեստները որպես ծածկոց էին գցում իրենց վրա ու զոհասեղանին և զրպարտությունների գինի էին խմում իրենց աստծու տան մեջ։


պարտապանին հետ տա գրավը, վերադարձնի հափշտակածը, ընթանա կյանքի պատվիրաններով, անիրավություններ չգործի, հաստատ ապրելու է ու չի մեռնելու։


աղքատին ու տնանկին բռնադատի, հափշտակություն անի, ավանդը չվերադարձնի, կուռքերի պաշտամունքին աչք գցի, անօրենություն գործի,


մարդու հանդեպ բռնություն չի կատարում, պարտապանի ավանդը վերադարձնում է, հափշտակություն չի անում, իր հացը քաղցածներին է տալիս, մերկին էլ հագցնում է,


Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը, և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը կպատի քեզ։


Ամուլին բնակեցնում է ցնծալի տան մեջ, Ինչպես իր զավակներով բերկրող մայրը։


Աբրամը հավատաց Աստծուն, և դա նրա համար արդարություն համարվեց։


որևէ մարդու չբռնադատի, ավանդը չյուրացնի, հափշտակություն չանի, իր հացը տա քաղցածներին, մերկին հագցնի,


Եթե աղքատ է այդ մարդը և գրավ է տվել իր հագուստը, ապա նրա գրավը չվերադարձրած՝ չքնես,


Եթե գրավ վերցնես մեկի բաճկոնը, մինչև արևի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ