Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սուրհանդակները, ըստ թագավորի հրամանի, թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելի ու Հուդայի բնակիչների մոտ և ասացին. «Իսրայելացինե՛ր, դարձե՛ք դեպի Տերը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, որ նա էլ դառնա դեպի փրկվածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատվածներդ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սուրհանդակները թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելով ու Հուդայով և ըստ թագավորի հրամանի՝ ասացին. «Ո՛վ Իսրայելի որդիներ, դարձե՛ք Տիրոջը՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Տեր Աստծուն, և նա էլ կդառնա ձեր այն մնացորդին, որ ազատվել եք Ասորեստանի թագավորների ձեռքից։ |
Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։
Ասորեստանի արքա Փուան հարձակվեց Իսրայելի վրա։ Մանայեմը Փուային հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա իրեն աջակից լինի, և Մանայեմն իր թագավորությունն իր ձեռքում պահի։
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Ո՜վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի՛ Աստված, հավիտյան պահի՛ր այս քո ժողովրդի սրտում ու մտքում և նրանց սրտերը դեպի քե՛զ ուղղիր։
Եվ Աստված Իսրայելի դեմ գրգռեց Ասորեստանի արքա Փանովքի հոգին ու Սուբի արքա Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին Ռուբենի ցեղին, Գադդիի ցեղին և Մանասեի կես ցեղին, տարան նրանց Քաղա ու Քաբովր, Գովզան գետի եզերքը, որտեղ մնում են մինչև այսօր։
Եթե Զորությունների Տերը մեզ ժառանգ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։
Սակայն սրանցից էլ եթե մեկ տասներորդը պահպանվի, նորից կենթարկվեն գերության ու հափշտակության, և ինչպես իրենց պատյանը թոթափած բևեկնին ու կաղնին, սուրբ սերունդը նորից կհաստատվի»։
Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերության մեջ գտնվող ծերերին, քահանաներին և սուտ մարգարեներին։ Սույն նամակը հղված էր Բաբելոն՝ գերիներին և առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղեմից Բաբելոն,
Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։
«Եթե Իսրայելը վերադառնալու է դեպի ինձ, թող վերադառնա,- ասում է Տերը,- եթե հանուն Երուսաղեմի Աստծու նա իր բերանից դուրս թափի գարշելի կուռքերի անունները, վախենա ինձնից
Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բոթը տալու բաբելացիների թագավորին, թե նրա քաղաքը գրավված է,
Հե՛տ դարձրու մեզ, ո՛վ Տեր, և մենք կվերադառնանք, նորոգի՛ր մեզ, Տե՛ր, ինչպես վաղնջական ժամանակներում։
Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- և ամբարիշտի մահը չեմ կամենում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձե՛ք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ տուն Իսրայելի”։
Կկործանվի Սամարիան, որովհետև ընդդիմացավ իր Աստծուն. սրով կընկնեն, նրա կաթնակերները քարի կզարնվեն, և նրա հղիները կպայթեն։
Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։
Կասես նրանց. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք դեպի ինձ,- ասում է Զորությունների Տերը,- և կդառնամ դեպի ձեզ,- ասում է Զորությունների Տերը։-
Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից”։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։
Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.