Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Հե՛տ դարձրու մեզ, ո՛վ Տեր, և մենք կվերադառնանք, նորոգի՛ր մեզ, Տե՛ր, ինչպես վաղնջական ժամանակներում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Մեզ քե՛զ վերադարձրու, ո՛վ Տեր, և մենք կվերադառնանք. մեր օրերը նորոգի՛ր նախկինի պես։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:21
19 Խաչաձեւ Հղումներ  

Սաղմո՛ս առեք և օրհնությո՛ւն տվեք, Նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեք։


Նրանց թիկունքներն ազատեց իր բեռներից Եվ նրանց ձեռքերը՝ հարդի ծառայությունից։


Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, որովհետև, Տե՛ր, Հոգիս քեզ բարձրացրի։


Ուշադրությամբ լսեցի Եփրեմի այս ողբը. “Խրատեցիր ինձ, Տե՛ր, ու ես խրատվեցի, բայց չսովորեցի, ինչպես մատաղահասակ երինջ։ Դարձրո՛ւ ինձ, և ես կդառնամ, քանզի դու Տերը՝ իմ Աստվածն ես։


«Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա, Տե՛ր, նայեցի քո գործերին և զարհուրեցի։ Կճանաչվես երկու գազանների մեջ. երբ տարիները մոտենան՝ կհայտնվես, երբ ժամանակը հասնի՝ կերևաս, երբ իմ անձը խռովվի՝ բարկության մեջ ողորմություն կհիշես։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ես դարձյալ այցի եմ գալու Իսրայելի տանը՝ իրագործելու դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ հոտերի պես։


Լեռնային քաղաքներում, Սեփելայի քաղաքներում ու Նագեբի քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ ոչխարների հոտեր են անցնելու դրանք հաշվողի ձեռքի տակով,- ասում է Տերը։-


Այսպես է ասում Տերը. «Այդ տեղում, որի մասին դուք ինքներդ ասում եք, թե մարդկանցից ու անասուններից թափուր է, Հուդայի քաղաքներում և Երուսաղեմից դուրս, որոնք ավերակների են վերածվել, որովհետև չկան մարդիկ, չկան բնակիչներ, չկան անասուններ,- դարձյալ պիտի հնչեն


Նորից պիտի շենացնեմ քեզ, ու դու պիտի շենանաս, ո՛վ Իսրայելի կույս։ Դարձյալ պիտի առնես քո թմբուկը և խառնվես պարողների խմբերին։


Լսի՛ր ինձ, Տե՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենա, որ դու՝ Տերդ, Աստվածն ես, և դու հետ դարձրիր այս ժողովրդի սիրտը»։


Հուդայի և Երուսաղեմի զոհաբերությունը հաճելի կլինի Տիրոջը հին օրերի նման և նախկին տարիների պես։


Արեգակը քեզ համար մայր չի մտնելու, և լուսինը քեզնից չի պակասելու, որովհետև Տերը քեզ համար հավիտենական լույս է լինելու։ Քո սգո օրերը պիտի վերջանան։


Նրանք առաջվա պես ելումուտ պիտի անեն. նրանց վկայություններն իմ աչքին հաստատուն պիտի դառնան։ Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ