Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 33:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- և ամբարիշտի մահը չեմ կամենում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձե՛ք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ տուն Իսրայելի”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 33:11
35 Խաչաձեւ Հղումներ  

որ նա մեռնի և, ինչպես գետնին թափված ջուրը, այլևս չհավաքվի, Աստված նրա հոգին չառնի, և որևէ մեկը չմտածի իրենից հեռացնել հեռացվածին։


Չգիտենք նրա զորությանը նմանվող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, և դու չպե՞տք է լսես նրան։


Ահա ձեր առջև բացելու եմ հոգուս պատգամները. և իմ խոսքերն եմ ուսուցանելու ձեզ.


Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։


Ես կպահպանեմ առավոտ ու գիշեր։ Եթե դու ինձ հարցնես, հարցրո՛ւ և եկ ինձ մո՛տ բնակվիր»։


Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ և տե՛ս բոլորին. ահա հավաքվել ու գալիս են դեպի քեզ։ Կենդանի եմ ես,- ասում է Տերը։ Նրանց բոլորին պիտի հագնես պատմուճանի պես, նրանց քո վրա պիտի կրես հարսի զարդի պես։


«Կենդանի եմ ես,- ասում է Տերը։- Դու, Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիա՛, եթե իմ աջ ձեռքին կնիք դառնալու լինես, այդտեղից էլ կկորզեմ քեզ,


Այլ գնա՛ և այս պատգամները հռչակի՛ր հյուսիսի կողմերում՝ ասելով. “Ինձ մո՛տ վերադարձիր, ո՛վ դու Իսրայելի բնակչություն,- ասում է Տերը։- Ես ձեզ վրա չեմ բարկանա, քանզի ես ողորմած եմ,- ասում է Տերը, ձեր դեմ հավիտյան ոխ չեմ պահի։


Դարձե՛ք, որդինե՛ր, դարձե՛ք, և ես կբուժեմ ձեր վերքերը»։ Նրանք ասացին. «Ահա մենք կանք, քանզի դու ես Տերը՝ մեր Աստվածը։


Արդ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչո՞ւ ձեր հոգիների դեմ մեծամեծ մեղքեր եք գործում, որ Հուդայի միջից ջնջեք ձեր տղամարդուն, կնոջն ու ծծկեր մանկանը, որ ձեզնից որևէ մեկը չմնա,


ձեր ձեռքի գործերով ինձ դառնություն պատճառեք և եգիպտացիների երկրում, ուր դուք գնացել եք բնակվելու, խնկարկեք օտար աստվածներին, որ բնաջնջվեք և անեծքի ու նախատինքի առարկա դառնաք աշխարհի բոլոր ազգերի մեջ,


«Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Զորությունների թագավոր է նրա անունը։ Ինչպես գահավանդակն է լեռների մեջ, կամ ինչպես Կարմելոսը՝ ծովում, նա պետք է գա։


Տերը սրտով չի կամենում մարդկանց պատժել և նվաստացնել մարդու որդիներին։


Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տերը, Ամենակալն Աստված. դարձի եկե՛ք, հեռացե՛ք ձեր ընթացքից, ձեր բոլոր ամբարշտություններից, ձեր երեսը դեպի ի՛նձ դարձրեք։


Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- Սոդոմը՝ քո քույրը, ու նրա դուստրերն ավելին արեցին, քան դու և քո դուստրերը։


Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում,- ասում է Տերը՝ Աստված,- և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի։


Հետևապես, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- քանի որ իմ սրբությունները պղծեցիք ձեր ամեն տեսակի կուռքերով ու ամեն տեսակի պիղծ պաշտամունքներով, ես էլ կմերժեմ ձեզ, աչքս ձեզ չի խնայի, ոչ էլ ձեզ ողորմություն կանեմ։


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։


Կկործանվի Սամարիան, որովհետև ընդդիմացավ իր Աստծուն. սրով կընկնեն, նրա կաթնակերները քարի կզարնվեն, և նրա հղիները կպայթեն։


«Եվ արդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, պահքով, լալով ու կոծելով։


Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։


բայց կենդանի եմ ես, կենդանի է իմ անունը, և Տիրոջ փառքը պիտի լցնի ամբողջ երկիրը։


Արդ, նրանց կասես. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես կվարվեմ ձեզ հետ այն խոսքերի համաձայն, որ ասացիք իմ ականջներին.


այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։


Արդ, ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար,


որովհետև գրված է. «Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- որ ամեն ծունկ իմ առջև է խոնարհվելու, և ամեն լեզու Աստծուն է խոստովանելու» (Ես. 45.23)։


Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը։


Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ