Եզեկիա արքան ու իշխանները ղևտացիներին հրամայեցին, որ Տիրոջն օրհնաբանեն Դավթի ու Ասափ մարգարեի խոսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախությամբ և երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։
Եզեկիա թագավորն ու իշխանները ղևտացիներին ասացին, որ օրհներգեն Տիրոջը Դավթի և Ասափ տեսանողի խոսքերով։ Նրանք երգեցին ուրախությամբ և խոնարհվելով երկրպագեցին։
Հովիդայե քահանան Տիրոջ տան գործը հանձնեց քահանաներին ու ղևտացիներին, վերականգնեց քահանաների ու ղևտացիների մշտական սպասավորությունը, որ Դավիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարվելու համար, Տիրոջը ողջակեզներ մատուցեց, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքների մեջ՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։
Երուսաղեմում գտնվող իսրայելացիները Բաղարջակերաց տոնը յոթ օր տոնեցին մեծ ուրախությամբ՝ ամեն օր օրհնաբանելով Տիրոջը, իսկ քահանաներն ու ղևտացիները նվագակցում էին Տիրոջ փառաբանությանը հատկացված նվագարաններով։
Բոլոր իսրայելացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա։ Նրանք երեսնիվայր ընկան գետնին՝ սալահատակի վրա, երկրպագեցին և օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմությունը՝ հավիտյան։
Յոթ օր էլ կատարեցին Բաղարջակերաց տոնը և ուրախացան Երուսաղեմում, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, ուրախացրեց նրանց և Ասորեստանի թագավորի սիրտը դարձրեց դեպի նրանք, որպեսզի օգնի և զորացնի իրենց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տաճարի կառուցման գործում։