Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Երուսաղեմում մեծ ուրախություն եղավ. Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տոն չէր եղել Երուսաղեմում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Երուսաղեմում մեծ ուրախություն կար, որովհետև Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած՝ սրա նման բան չէր եղել Երուսաղեմում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:26
5 Խաչաձեւ Հղումներ  

Եզեկիա արքան ու իշխանները ղևտացիներին հրամայեցին, որ Տիրոջն օրհնաբանեն Դավթի ու Ասափ մարգարեի խոսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախությամբ և երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։


Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։


Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման Զատիկ երբեք չէր եղել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի Զատիկ չէին արել, ինչպես արեց Հովսիան. քահանաներն ու ղևտացիները, ամբողջ Հուդան ու այնտեղ գտնվող Իսրայելը և Երուսաղեմի բնակիչները։


Գերությունից վերադարձածների ողջ բազմությունը տաղավարներ պատրաստեց և բնակվեց տաղավարներում, քանի որ Նավեի որդի Հեսուի օրերից մինչև այն օրը Իսրայելի որդիները երբեք այդպես չէին արել, և շատ մեծ ուրախություն եղավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ