Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Հովիդայե քահանան Տիրոջ տան գործը հանձնեց քահանաներին ու ղևտացիներին, վերականգնեց քահանաների ու ղևտացիների մշտական սպասավորությունը, որ Դավիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարվելու համար, Տիրոջը ողջակեզներ մատուցեց, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքների մեջ՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Հովիադան վերակացուներ դրեց Տիրոջ տան վրա այն ղևտացի քահանաներից, որոնց որոշել էր Դավիթը Տիրոջ տան համար, որպեսզի ողջակեզներ մատուցեն Տիրոջը, ինչպես գրված է Մովսեսի օրենքում՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:18
13 Խաչաձեւ Հղումներ  

և քահանաներն ու ղևտացիները տարան դրանք։


Ղևտացիներին տեղավորեցին Տիրոջ տանը ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթ արքան, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, քանի որ այդ հրամանը Տերն էր տվել իր մարգարեների միջոցով։


Դավիթն ասել էր, որ Տերը՝ Աստված, հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին և բնակեցրել Իսրայելում հավիտյան։


Եզեկիան կարգադրեց, որ ողջակեզները դնեն զոհասեղանի վրա։ Երբ սկսեցին ողջակեզները մատուցել, սկսեցին Տիրոջն օրհներգել շեփորներով ու Իսրայելի Դավիթ արքայի պատրաստած նվագարաններով։


Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։


Քահանաներն ըստ իրենց սպասավորության պաշտոնի էին կանգնած, իսկ ղևտացիները Դավիթ արքայի՝ Տիրոջն օրհնաբանելու համար ստեղծած նվագարաններով փառաբանում էին Տիրոջը, քանզի Նրա ողորմությունը հավիտյան է։ Նրանք կատարում էին Դավթի հորինած օրհնաբանությունները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։


Եզեկիա արքան ու իշխանները ղևտացիներին հրամայեցին, որ Տիրոջն օրհնաբանեն Դավթի ու Ասափ մարգարեի խոսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախությամբ և երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։


Նա քահանաներին կարգեց իրենց պաշտոնի վրա և հորդորեց նրանց՝ կատարելու Տիրոջ տան սպասավորությունը։


Յոթ օր էլ կատարեցին Բաղարջակերաց տոնը և ուրախացան Երուսաղեմում, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, ուրախացրեց նրանց և Ասորեստանի թագավորի սիրտը դարձրեց դեպի նրանք, որպեսզի օգնի և զորացնի իրենց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տաճարի կառուցման գործում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ