Դրանից հետո Դավիթը հարձակվեց այլազգիների վրա, փախուստի մատնեց նրանց՝ ետ վերցնելով նրանց գրաված տարածքները։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ելավ ու պատերազմեց այլազգիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբիսի պարիսպը, Ազովտի պարիսպը և Ազովտում ու այլազգիների այլ տարածքներում քաղաքներ կառուցեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա դուրս ելավ ու պատերազմեց փղշտացիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբնեի պարիսպը և Ազովտոսի ու փղշտացիների երկրում քաղաքներ կառուցեց։ |
Դրանից հետո Դավիթը հարձակվեց այլազգիների վրա, փախուստի մատնեց նրանց՝ ետ վերցնելով նրանց գրաված տարածքները։
Դրանից հետո Դավիթը հարվածեց այլազգիներին, վանեց նրանց և այլազգիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։
«Մի՛ ուրախացեք, ո՛վ այլազգիներ բոլոր, ձեզ հարվածողների լուծը խորտակվեց, որովհետև օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից՝ թևավոր օձեր։
Այն տարի, երբ Տանաթանը, Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկվելով, եկավ Ազովտոս, պատերազմ մղեց Ազովտոսի դեմ և գրավեց այն,
Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից, և կվերացվի ցեղն Ասկաղոնից, իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ, և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։
Բոլորդ անցե՛ք Քանան և տեսե՛ք, այնտեղից անցե՛ք մեծ Եմաթ-Հռաբա և իջե՛ք այլազգիների Գեթ քաղաքը. ավելի հզոր են, քան այն բոլոր քաղաքները, նրանց սահմաններն ավելի մեծ են, քան ձեր սահմանները։
Այնուհետև սահմանն Ակկարոնի հետևից կտրում անցնում է դեպի հյուսիս, հասնում է Սարքայովն, անցնում Բաաղ երկրի լեռան մոտով և հասնում մինչև Աբնեղ. սահմանը վերջանում է ծովակողմում։
Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ Ազովտոսի վրա. թութքով հիվանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տվեց մկներին, և քաղաքում մահ ու խառնակություն եղավ։