Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ տեսա, և ոչ ոք չի կարողանում մեկնել այն։ Ես լսեցի քո մասին։ Ասում են, որ եթե երազները լսես, կարող ես մեկնել դրանք»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զաքարիա իմաստունի կենդանության օրոք Ոզիասը Տիրոջ երկյուղով Տիրոջն էր հարել։ Նրա օրերին նա Տիրոջն էր ձգտում, և Տերը նրան հաջողություն էր պարգևում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա պաշտում էր Աստծուն Զաքարիայի օրոք, որն Աստծու տեսիլքներին հմուտ էր։ Այնքան ժամանակ, որքան Ոզիան պաշտում էր Տիրոջը, Աստված նրան հաջողություն էր տալիս։ |
Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ տեսա, և ոչ ոք չի կարողանում մեկնել այն։ Ես լսեցի քո մասին։ Ասում են, որ եթե երազները լսես, կարող ես մեկնել դրանք»։
Փարավոնն ասաց իր բոլոր պաշտոնյաներին. «Մի՞թե կարող ենք այսպիսի մարդ գտնել, որ իր մեջ ունենա Աստծու հոգին»։
Արդ, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի ու հաջողություն տա քեզ, որ շինես Տիրոջ՝ քո Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։
Դու հաջողություն կունենաս, եթե պահպանես այն պատվիրաններն ու օրենքները, որ Տերը Մովսեսին պատգամել էր Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր ու հզորացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր։
քանզի երկիրը խաղաղվել էր, և այն տարիներին պատերազմ չկար նրա դեմ, որովհետև Տերը նրան հանգստություն էր պարգևել։
Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։
Եթե դու կարծում ես, թե այդ զորքով ես հզորանալու, ապա Տերը քեզ պարտության կմատնի քո թշնամիների առջև, քանի որ Տերն է թե՛ հաղթանակ պարգևողը և թե՛ պարտության մատնողը»։
Եզեկիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Զաքարիայի դուստրն էր, անունը Աբաութ։
Նույն այս Եզեկիան փակեց Վերին Գեհոնի ջրի ելքը և այն ուղղեց ցած՝ դեպի Դավթի քաղաքի արևմտյան կողմը։ Եզեկիան իր բոլոր գործերում հաջողություն ունեցավ։
Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։
Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն՝ աշակերտներին իրենց հետևից տանելու համար։
Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։
Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։
Եվ ժողովուրդը Տիրոջը ծառայեց Հեսուի կենդանության բոլոր օրերում և այն ծերերի կենդանության բոլոր օրերում, որոնք երկար ապրեցին Հեսուից հետո և որոնք տեսել էին Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց Իսրայելի մեջ։