Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Նույն այս Եզեկիան փակեց Վերին Գեհոնի ջրի ելքը և այն ուղղեց ցած՝ դեպի Դավթի քաղաքի արևմտյան կողմը։ Եզեկիան իր բոլոր գործերում հաջողություն ունեցավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Այս Եզեկիան փակեց Գեհոնի վերին ջրանցքը և ջրի ընթացքն ուղղեց դեպի Դավթի քաղաքի արևմտյան ցածրադիր կողմը։ Եզեկիան հաջողություն ունեցավ իր բոլոր գործերում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:30
11 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց նրանց. «Ձեզ հետ վերցրե՛ք ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրա նստեցրե՛ք և իջեցրե՛ք Գեհովն։


Սադովկ քահանան, Նաթան մարգարեն, Հովիդայեի որդի Բանեան, քերեթիներն ու փելեթիները եկան և Սողոմոնին նստեցրին Դավիթ արքայի ջորու վրա և նրան տարան Գեհովն։


և Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհովնում։ Ապա այնտեղից ուրախությամբ եկան, ու քաղաքը դղրդաց։ Ահա այդ ձայնն է, որ լսում եք։


Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Զաքարիա իմաստունի կենդանության օրոք Ոզիասը Տիրոջ երկյուղով Տիրոջն էր հարել։ Նրա օրերին նա Տիրոջն էր ձգտում, և Տերը նրան հաջողություն էր պարգևում։


խորհուրդ արեց ծերերի ու զինվորականների հետ՝ փակելու քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը։ Եվ փակեցին դրանք։


Նա մեծ թվով մարդկանց հավաքեց, որոնք փակեցին աղբյուրների ջրերն ու գետի ճանապարհը, որ բաժանում էր քաղաքը՝ անցնելով նրա միջով։ Նրանք ասացին. «Չլինի թե Ասորեստանի արքան գալով առատ ջուր գտնի և հզորանա»։


Դրանից հետո նա պարիսպ շինեց Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմուտքում, հեղեղատում, որ ձգվում էր մինչև դարպասի մուտքը և շրջապատում Օփելը. նա շատ բարձրացրեց այն։ Նաև զորքի հրամանատարներ նշանակեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ