Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եվ ժողովուրդը Տիրոջը ծառայեց Հեսուի կենդանության բոլոր օրերում և այն ծերերի կենդանության բոլոր օրերում, որոնք երկար ապրեցին Հեսուից հետո և որոնք տեսել էին Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց Իսրայելի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ժողովուրդը Հեսուի կյանքի բոլոր օրերին պաշտեց Տիրոջը և Հեսուից հետո էլ ողջ մնացած ծերերի բոլոր օրերին, որոնք տեսել էին բոլոր մեծ գործերը, որ Տերն արել էր Իսրայելի համար։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:7
8 Խաչաձեւ Հղումներ  

Հեուի թագավորության յոթերորդ տարում թագավոր դարձավ Հովասը, որը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Սաբիա էր, Բերսաբեե քաղաքից։


Հովիդայե քահանայի բոլոր օրերին Հովասն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև։


Հետևաբար, սիրելինե՛րս, ինչպես որ ամեն տեսակետից հնազանդ եղաք, ոչ միայն իմ գալստյան ժամանակ, այլ առավել ևս այժմ, երբ հեռու եմ ձեզնից, ահով ու դողով աշխատե՛ք ինքներդ ձեր փրկության համար։


Նրան թաղեցին իր ժառանգության սահմաններում՝ Թամնաթսարայում, Եփրեմի լեռան վրա, Գայաս լեռան հյուսիսային կողմում։


որովհետև օտար աստվածների հետևելով՝ պոռնկացան, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատվիրանները լսելով։ Նրանք այդպես չարեցին։


Հեսուն արձակեց ժողովրդին, և Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը գնաց իր տունը և իր ժառանգությունը՝ երկիրը ժառանգելու։


Տիրոջ ծառա Հեսուն՝ Նավեի որդին, վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ