Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 1:7
25 Խաչաձեւ Հղումներ  

«Ես բռնում եմ այն ճանապարհը, որ սպասում է բոլորին, դու զորացի՛ր, վարվի՛ր իբրև տղամարդ,


պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու հրամանները, գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատվիրանները, նրա օրենքները, նրա վճիռները, որոնք գրված են Մովսեսի օրենքում, և ինչ որ անես, հիշի՛ր այն ամենը, որ պատվիրել եմ քեզ։


Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։


Դու հաջողություն կունենաս, եթե պահպանես այն պատվիրաններն ու օրենքները, որ Տերը Մովսեսին պատգամել էր Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր ու հզորացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր։


Արդ, դուք զորացե՛ք, ու ձեր ձեռքերը թող չթուլանան, քանզի ձեր գործերը վարձ են ունենալու»։


Զաքարիա իմաստունի կենդանության օրոք Ոզիասը Տիրոջ երկյուղով Տիրոջն էր հարել։ Նրա օրերին նա Տիրոջն էր ձգտում, և Տերը նրան հաջողություն էր պարգևում։


Տերն ասաց նրան. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին, որի նման անարատ, ճշմարիտ, աստվածապաշտ, ամեն տեսակի չար գործերից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա»։


Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։


Ես գնում եմ արդարության ճանապարհներով և շրջում արդարության շավիղներով,


Եվ իր ձեռքերը դրեց նրա վրա և նրան նշանակեց իր փոխարեն, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։


«Ուրեմն պահե՛ք նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպեսզի ապրեք, բազմանաք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, դեպի ուր անցնում եք Հորդանան գետով՝ ժառանգելու այն,


Այն պատվիրաններից, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, չպետք է շեղվես ո՛չ աջ և ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստվածների հետևից՝ նրանց պաշտելու»։


Հետևե՛ք, որ կատարեք այս ուխտի բոլոր խոսքերը, որպեսզի իմանաք այն ամենը, թե ինչ եք անելու։


Տիրոջ՝ ձեր Աստծու առջև այսօր ահա կանգնած եք դուք բոլորդ՝ ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր դատավորները, ձեր ատենադպիրները, Իսրայելի բոլոր տղամարդիկ,


Մովսեսը կանչեց Հեսուին ու Իսրայելի բոլոր որդիների առջև նրան ասաց. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև դու պիտի առաջնորդես այս ժողովրդին՝ մտնելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, երդվեց տալ նրանց, և դու պիտի այն նրանց ժառանգել տաս։


Ոչինչ մի՛ ավելացրեք իմ ասածին ու ոչինչ մի՛ կրճատեք դրանից։ Պահպանե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու այն պատվիրանները, որ ես պատգամում եմ ձեզ։


Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։


Մովսեսի՝ Տիրոջ ծառայի վախճանվելուց հետո Տերն ասաց Հեսուին՝ Նավեի որդուն, Մովսեսի օգնականին.


Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։


Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։


Ինչպես Տերը հրամայել էր իր ծառա Մովսեսին, և ինչպես Մովսեսը պատվիրել էր Հեսուին, այդպես արեց Հեսուն և ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ Մովսեսը պատվիրել էր նրան։


Ուստի շա՛տ զորացեք և զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ նրանից աջ կամ ձախ չխոտորվեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ