քեզ կտամ իմաստնություն և իմացություն, ինչպես նաև հարստություն, գանձեր ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզանից հետո եկողներն են ունենալու»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե դու կարծում ես, թե այդ զորքով ես հզորանալու, ապա Տերը քեզ պարտության կմատնի քո թշնամիների առջև, քանի որ Տերն է թե՛ հաղթանակ պարգևողը և թե՛ պարտության մատնողը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե ուզում ես, գնա՛, զորացի՛ր պատերազմում, ապա թե ոչ, Աստված քեզ կկործանի թշնամու առջև, որովհետև Աստված զորություն ունի օգնելու և կործանելու»։ |
քեզ կտամ իմաստնություն և իմացություն, ինչպես նաև հարստություն, գանձեր ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզանից հետո եկողներն են ունենալու»։
Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
Նա եկավ արքայի մոտ, և արքան նրան ասաց. «Միքիա՛, Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա հարձակվե՞մ, թե՞ հետ կանգնեմ»։ Նա ասաց. «Հարձակվի՛ր և հաջողություն կգտնես, նրանք ձեր ձեռքը կմատնվեն»։
ու աղոթեց. «Ո՜վ Տեր, մեր հայրերի՛ Աստված, չէ՞ որ դու ես Աստված երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում է իշխանության ուժը, և ոչ ոք չի կարող քեզ դեմ կանգնել։
Որովհետև նա ցավ է պատճառում, բայց հետո նորից ամոքում է, հարվածում է, ապա նրա ձեռքը բժշկում է։
Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։
Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։
այլ հիշի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար, որպեսզի հաստատի իր այն ուխտը, որ երդվել է քո հայրերին, ինչպես այսօր։
Իմ Աստված էլ ձեր բոլոր պետքերը փառավորապես կհոգա ըստ իր առատության, Քրիստոս Հիսուսի միջոցով։
Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լափեցին ջուրը, ձեզ կփրկեմ և մադիանացիներին քո ձեռքը կմատնեմ, իսկ այն ամբողջ ժողովուրդը թող գնա ամեն մեկն իր տեղը»։
Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։