Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 քեզ կտամ իմաստնություն և իմացություն, ինչպես նաև հարստություն, գանձեր ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզանից հետո եկողներն են ունենալու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 քեզ տրվում է իմաստություն և գիտություն. բայց քեզ պիտի տամ նաև հարստություն, ստացվածք և պատիվ, որպիսին քեզանից առաջ եղած թագավորները չեն ունեցել, և քեզանից հետո եկողներն էլ չեն ունենա»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։


Սողոմոնը բոլոր թագավորներին գերազանցեց ունեցվածքով և իմաստնությամբ։


Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։


Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։


Տերն ի վերուստ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների առաջ, նրան թագավորական այնպիսի փառք տվեց, որ նրանից առաջ ոչ մի թագավոր չէր ունեցել։


Ես ավելի մեծ եղա, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղեմում, և իմ իմաստությունն ինձնից չպակասեց։


քեզանից են բխում մեծությունն ու փառքը, դու ես իշխում ամեն ինչի վրա, Տե՛ր, բոլոր իշխանությունների իշխան, քո ձեռքում են զորությունն ու ուժը, քո ամենակալ ձեռքում է հզորացնել բոլորին։


«Մի՞թե այդ ամենով չէր, որ մեղանչեց Սողոմոն թագավորը։ Մեր բոլոր թագավորներից ո՞վ էր նրա նման իմաստուն. նա սիրելի էր Աստծուն, և Աստված նրան թագավոր կարգեց ամբողջ Իսրայելի վրա։ Բայց Աստծուն սիրելի և իմաստուն այսպիսի մեծ թագավորին այլազգի կանայք խոտորեցրին ու գցեցին մեղքի մեջ։


Նա չի նեղվի, որ իր կյանքի օրերը կարճ են, երբ Աստված դրանք լցնի ուրախությամբ։


և աշխարհի բոլոր թագավորները փափագում էին տեսնել նրա երեսը, լսել նրա իմաստնությունը, որը Տերն էր դրել նրա սրտում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ