Նա Իսրայելի ցեղերից հեռացրեց բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը տվել էին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն փնտրելուն։ Նրանք եկան Երուսաղեմ, որ զոհ մատուցեն Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն,
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի բնակիչները հավաքվեցին, որ դիմեն Տիրոջը. Հուդայի բոլոր քաղաքներից եկան Տիրոջը դիմելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու։ |
Նա Իսրայելի ցեղերից հեռացրեց բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը տվել էին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն փնտրելուն։ Նրանք եկան Երուսաղեմ, որ զոհ մատուցեն Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն,
Հովսափատը Երուսաղեմում՝ Տիրոջ տանը, դրա նոր գավթի դիմաց կանգնեց Հուդայի ժողովականների մեջ
և եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը։
Եվ այնտեղ՝ Առիս գետի ափին, պահեցողություն հռչակեցի, և աղոթք մատուցեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ նրանից ապահով ճանապարհ խնդրելով մեզ, մեր որդիների և բոլոր նրանց համար, որ մեզ հետ էին,
Ուղարկեց երկնքից և ապրեցրեց ինձ, Նախատեց ինձ կոխոտողներին։ Հանգիստ Ուղարկեց Աստված իր ողորմությունն Ու ճշմարտությունը
Սրբագործե՛ք պահքը, աղո՛թքը քարոզեք, հավաքե՛ք ծերերին, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր Աստծու տանը և ամբողջ սրտով աղաղակե՛ք Տիրոջը։