որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա մոտ հավաքվեցին չար և անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր, երկչոտ սիրտ ուներ և նրա դեմ չելավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա մոտ հավաքվեցին դատարկ, անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին, բայց Ռոբովամը երեխա էր, փափուկ սիրտ ուներ և նրանց դեմ չելավ։ |
որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։
իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։
եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ Նաբոթի ապստամբության մասին ու ասացին. «Նաբոթն հայհոյեց Աստծուն և արքային»։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։
Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրենց, ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, ի՞նչ ժառանգություն՝ Հեսսեի որդու հետ։ Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայել, իսկ դու քո տա՛ն մասին հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց բնակավայրերը։
Ռոբովամը հզորացավ Երուսաղեմում ու թագավորեց։ Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ գահ բարձրացավ։ Նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից, որպեսզի իր անունը դնի դրա վրա։ Ռոբովամի ամովնացի մոր անունը Նոոմա էր։
Մի բան խնդրեցի Տիրոջից և նույնն եմ աղաչում. Տիրոջ տան մեջ բնակվեմ կյանքիս բոլոր օրերին, Տիրոջ վայելչությունը տեսնեմ Եվ մշտապես լինեմ նրա տաճարում։
Իսկ հրեաները նախանձեցին և վերցնելով գռեհիկ, անօրեն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին ու քաղաքը հուզեցին։ Նրանք, Յասոնի տան առաջ կուտակվելով, ուզում էին Պողոսին և Շիղային հրապարակ տանել։
Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ երեխա՛ եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահա՛ս եղեք։
Քանի որ բազմաթիվ անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ կան, մանավանդ հրեությունից դարձածների մեջ,
Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պետք է լինեիք, բայց ահա հարկավոր է, որ սովորեք, թե ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը։ Դուք կաթի կարիք ունեք և ոչ թե պինդ կերակրի.
Հեփթայեն հեռացավ իր եղբայրներից և բնակվեց Տովբ երկրում։ Հեփթայեի մոտ հավաքվում էին ավազակաբարո մարդիկ և շրջում էին նրա հետ։
և նրան Բահաղ Բերիթի տնից յոթանասուն արծաթ տվեցին։ Դրանցով Աբիմելեքը սրիկա և ահարկու մարդիկ վարձեց, որոնք գնացին նրա հետևից։
Նրա մոտ հավաքվեցին բոլոր տառապյալները, բոլոր պարտապաններն ու դժգոհները, և նա նրանց առաջնորդը դարձավ։ Նրա մոտ չորս հարյուրի չափ մարդ հավաքվեց։