Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ Նաբոթի ապստամբության մասին ու ասացին. «Նաբոթն հայհոյեց Աստծուն և արքային»։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ երկու անօրեն մարդիկ եկան ու նստեցին նրա դիմաց. և այդ երկու անօրեն մարդիկ վկայություն տվեցին Նաբովթի մասին ժողովրդի առաջ՝ ասելով. «Նաբովթը հայհոյեց Աստծուն և թագավորին». և նրանք դուրս հանեցին նրան քաղաքից և քարերով քարկոծեցին, և նա մեռավ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:13
38 Խաչաձեւ Հղումներ  

Լուր ուղարկեցին Հեզաբելին, թե՝ «Նաբոթը քարկոծվելով մեռավ»։


Եղիսեեն ծերերի հետ նստել էր իր տանը։ Արքան մարդ ուղարկեց նրա մոտ, և երբ պատգամավորը նրա մոտ դեռ չէր հասել, Եղիսեեն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ հասնի պատգամավորը, դռների մոտ բռնե՛ք նրան։ Չէ՞ որ նրա հետևից լսվում է նրա տիրոջ ոտնաձայնը»։


“Ես,- ասաց Տերը,- երեկ տեսա Նաբոթի ու նրա որդիների արյունը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպես ասել է Տերը»։


Հովաս արքայի հրամանով Տիրոջ տան գավթում մարդիկ հարձակվեցին նրա վրա ու քարկոծեցին նրան։


Բայց դե փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։


Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում։


Ու երբ այս դեպքից շատ ժամանակ անցավ, կինն ասաց նրան. «Մինչև ե՞րբ պիտի ասելով համբերես.


եթե կերա ես արդյունքը նրա առանց վճարի, կամ թե վշտացրի հոգին երկրի Տիրոջ,


Ողորմությունդ ծագեցրո՛ւ քեզ ճանաչողներին Եվ արդարությունդ՝ սրտով ուղիղներին։


Քո նմանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։


Անմիտ երիտասարդին երաշխավորողը ծաղրում է արդարությունը. ամբարիշտների բերանը կուլ է տալիս դատաստանը։


Սուտ վկան առանց պատժի չի մնա, ով իզուր է մեղադրում, անմեղ չի համարվի։


Սուտ վկան առանց պատժի չի մնա, և ով բորբոքում է ընկերների չարությունը, ով չարություն է գրգռում, պիտի կործանվի։


Սրած սուր նետի և սուսերի պես է իր բարեկամի մասին սուտ վկայություն տվողը։


անիրավ վկան բորբոքում է ստությունը և գրգռություն գցում եղբայրների մեջ։


Սակայն քո մտքում անգամ թագավորին և քո ննջարանում էլ մեծավորին մի՛ անիծիր, որովհետև երկնքի թռչուններն այն ձայնի միջոցով տեղ կհասցնեն, և թևավորները կհայտնեն քո խոսքը։


Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո. ահա զրկվածներն արցունքների մեջ, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։


Սոսկալի սովը պիտի սպառնա ձեզ, և երբ քաղցած լինեք, պիտի վշտանաք, հայհոյանք թափեք իշխանի ու աշխարհի հասցեին։ Իրենց աչքերը պիտի ուղղեն դեպի վեր՝ երկնքին,


Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց. «Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ, և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը,


Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։


Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Հայհոյում է դա»։


Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։


Դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, ով ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր»։


Մենք գտանք, որ այս մարդն ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների հերձվածի առաջնորդը։


Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խոսքեր ասելը Մովսեսի և Աստծու դեմ»։


Ամենուր կհայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանա նրան սպանելու համար, որից հետո թող բարձրանա ամբողջ ժողովրդի ձեռքը։


Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։


ապա աղջկան թող բերեն իր հոր դուռը, և քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետև Իսրայելի որդիների մեջ անպատիվ գործ է արել. պոռնկացել է իր հոր տանը։ Դրանով ձեր միջից չարը վերացրած կլինեք։


ապա երկուսին էլ կբերեք իրենց քաղաքի մուտքի մոտ և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան կսպանեք, որովհետև քաղաքում լինելով՝ օգնության չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձավորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։


Քո մերձավորի մասին սուտ վկայություն մի՛ տուր։


քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվելով՝ մեռան, թափառեցին՝ ոչխարների և այծերի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ