Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 և նրան Բահաղ Բերիթի տնից յոթանասուն արծաթ տվեցին։ Դրանցով Աբիմելեքը սրիկա և ահարկու մարդիկ վարձեց, որոնք գնացին նրա հետևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ Բահաղ-Բերիթի տնից յոթանասուն կտոր արծաթ տվին նրան. Աբիմելեքը դրանցով դատարկապորտ ու սրիկա մարդիկ վարձեց, և նրանք գնացին նրա ետևից։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները նորից պաշտեցին Բահաղի կուռքերին և Բահաղ Բերիթին իրենց աստվածը համարեցին։


Իսկ հրեաները նախանձեցին և վերցնելով գռեհիկ, անօրեն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին ու քաղաքը հուզեցին։ Նրանք, Յասոնի տան առաջ կուտակվելով, ուզում էին Պողոսին և Շիղային հրապարակ տանել։


Նրա մոտ հավաքվեցին չար և անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր, երկչոտ սիրտ ուներ և նրա դեմ չելավ։


Հեփթայեն հեռացավ իր եղբայրներից և բնակվեց Տովբ երկրում։ Հեփթայեի մոտ հավաքվում էին ավազակաբարո մարդիկ և շրջում էին նրա հետ։


Ով մշակում է իր հողը, պիտի հագենա հացով, իսկ ով նանրության հետևից է գնում, պակասամիտ է։


Զավակներն էին անզգամների և վարկաբեկվածների, որոնց փառքը մարել է երկրում։


Նրա մոտ հավաքվեցին բոլոր տառապյալները, բոլոր պարտապաններն ու դժգոհները, և նա նրանց առաջնորդը դարձավ։ Նրա մոտ չորս հարյուրի չափ մարդ հավաքվեց։


Երբ Դավիթը հետ դարձավ իր ընտանիքին ողջունելու, նրան ընդառաջ ելավ Մեղքողը՝ Սավուղի դուստրը, ողջունեց և ասաց. «Վայե՞լ էր Իսրայելի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկացավ, ինչպես մերկանում են պարողները»։


Նրա մարգարեներն այսակիր են, արհամարհող, նրա քահանաները պղծում են սրբություններն ու մեղանչում օրենքի դեմ։


Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու տունը, կերան, խմեցին և անիծեցին Աբիմելեքին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ