Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Հեփթայեն հեռացավ իր եղբայրներից և բնակվեց Տովբ երկրում։ Հեփթայեի մոտ հավաքվում էին ավազակաբարո մարդիկ և շրջում էին նրա հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Հեփթայեն, իր եղբայրների երեսից փախչելով, բնակվեց Տոբի երկրում. և Հեփթայեի մոտ սրիկա մարդիկ էին հավաքվում և ման էին գալիս նրա հետ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:3
9 Խաչաձեւ Հղումներ  

Երբ ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և Իսրայելի ժողովրդին, մարդ ուղարկեցին և Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ, Մաաքայի արքայից հազար ու Իստովբի արքայից տասներկու հազար զինվոր։


Ամովնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մոտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղեկացիները առանձին էին կանգնել դաշտում։


Իսկ հրեաները նախանձեցին և վերցնելով գռեհիկ, անօրեն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին ու քաղաքը հուզեցին։ Նրանք, Յասոնի տան առաջ կուտակվելով, ուզում էին Պողոսին և Շիղային հրապարակ տանել։


Գաղաադի կինը նրա համար որդիներ ծնեց, որոնք երբ մեծացան, վռնդեցին Հեփթայեին՝ ասելով. «Դու մեր հոր տան մեջ ժառանգություն չունես, որովհետև պոռնիկ կնոջ որդի ես»։


և նրան Բահաղ Բերիթի տնից յոթանասուն արծաթ տվեցին։ Դրանցով Աբիմելեքը սրիկա և ահարկու մարդիկ վարձեց, որոնք գնացին նրա հետևից։


Նրա մոտ հավաքվեցին բոլոր տառապյալները, բոլոր պարտապաններն ու դժգոհները, և նա նրանց առաջնորդը դարձավ։ Նրա մոտ չորս հարյուրի չափ մարդ հավաքվեց։


Դավիթը վեր կացավ, և ինքն ու իր հետ եղող վեց հարյուր մարդիկ անցան գնացին Գեթի արքա Մովաքի որդի Անքուսի մոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ