Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ13 Ռոբովամը հզորացավ Երուսաղեմում ու թագավորեց։ Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ գահ բարձրացավ։ Նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից, որպեսզի իր անունը դնի դրա վրա։ Ռոբովամի ամովնացի մոր անունը Նոոմա էր։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ13 Ռոբովամ թագավորը հզորացավ Երուսաղեմում և այնտեղ թագավորում էր։ Երբ Ռոբովամը թագավոր դարձավ, արդեն քառասունմեկ տարեկան էր. նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Երուսաղեմի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար։ Ռոբովամի մոր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։ Տես գլուխը |