Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ահավասիկ մեզ հետ են Տերը՝ որպես մեր իշխան, նրա քահանաներն ու ազդարարող փողերը՝ պատրաստ ձեր դեմ մարտի հրավեր տալու։ Ո՜վ իսրայելացիներ, մի՞թե կմարտնչեք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու դեմ. հաջողություն չեք ունենա»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ահա Աստված մեզ հետ է իբրև գլխավոր, և նրա քահանաներն ու ազդարարող փողերը, որ հնչեն ձեր դեմ։ Իսրայելի՛ որդիներ, մի՛ պատերազմեք ձեր հայրերի Տեր Աստծու դեմ, որովհետև հաջողություն չեք ունենա»։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:12
27 Խաչաձեւ Հղումներ  

Աստծու հոգին պատեց Հովիդայե քահանայի որդի Ազարիային, որը, կանգնելով ամբողջ ժողովրդի մեջ, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ինչո՞ւ խոտորվեցիք Տիրոջ պատվիրաններից, որ այլևս հաջողություն չունենաք։ Քանի որ լքեցիք Տիրոջը, նա էլ ձեզ է լքելու”»։


Նրա հետ մարմնավոր բազուկներ են, իսկ մեզ հետ Տերն է՝ մեր Աստվածը, որպեսզի փրկի մեզ ու մեր պատերազմը մղի»։ Ժողովուրդը քաջալերվեց Հուդայի արքա Եզեկիայի խոսքերից։


Թե՞ կարծում ես, որ Տիրոջ հետ նույն բազուկն ունես կամ նրա հետ նույն ձայնով ես որոտում։


Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։


Հավիտյանս հավիտենից նրան օգնություն կտաս, Քո երեսի խնդությամբ կուրախացնես նրան։


Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք։


Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։


Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու, նրա հետ նաև քո բոլոր ամբաստանողներին։ Որովհետև Տիրոջ ծառաների համար ժառանգություն կա, և դուք արդար պիտի լինեք իմ առջև»,- ասում է Տերը։


Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու, քանզի Տերը՝ Աստված, մեզ հետ է։


Այնտեղից էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրա բռնած, քանզի Տերը մերժեց այն, որ քո հույսն էր, և նրանով այլևս չես բարգավաճի»։


Կհարձակվեն քեզ վրա, դու կբռնվես, ո՛վ Բաբելոն, և չես իմանա. ահա գտնվեցիր ու բռնվեցիր, որովհետև Տիրոջ դեմ դարձար»։


Այս մասին ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Արդյոք որթատունկը փարթամանալո՞ւ է։ Չէ՞ որ նրա նուրբ արմատներն ու պտուղները նեխելու են, նրա բոլոր ոստերը չորանալու են։ Ո՛չ մեծ բազուկ է պետք, ո՛չ էլ շատ մարդ՝ ձեռք գցելու և այն արմատախիլ անելու համար։


Եվ կլինեն պատերազմողների պես, որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին ու ճակատամարտ կտան, որովհետև Տերը նրանց հետ է, և կամաչեն հեծյալները երիվարների վրա։


Եվ Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ զանց առաք Տիրոջ խոսքը։ Դուք հաջողություն չեք ունենա։


Հակոբի սերունդները թող նեղություն չկրեն, Իսրայելի մեջ հոգնություն թող չլինի։ Տերը՝ նրա Աստվածը, նրա հետ է, իշխանների փառքն ու պատիվը՝ նրա մեջ։


Մովսեսը յուրաքանչյուր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զենքով հանդերձ, նրանց հետ նաև Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեեսին՝ նրանց ձեռքը հանձնելով սուրբ սպասքն ու ազդարարության փողերը։


իսկ եթե Աստծուց է, չեք կարող այն կանխել, մի գուցե աստվածամարտ էլ դառնաք»։


Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։


որովհետև Տերը՝ մեր Աստվածը, ձեզ հետ գնում է ձեր առջևից, որպեսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դեմ՝ փրկի ձեզ”։


Օրը ցերեկով կխարխափես այնպես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ հավիտենապես զրկված ու կողոպտված կլինես, և ոչ ոք օգնության չի գա քեզ։


որովհետև վայել էր, որ Աստված (նրա համար և նրանով է ամեն բան) կատարյալ դարձնի Հիսուսին չարչարանքների միջոցով, որպեսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Հիսուսն է նրանց դեպի փրկություն առաջնորդողը։