Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 2:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Այնտեղից էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրա բռնած, քանզի Տերը մերժեց այն, որ քո հույսն էր, և նրանով այլևս չես բարգավաճի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Սրանից էլ դուրս կգաս՝ ձեռքերդ էլ գլխիդ, որովհետև Տերը մերժել է նրանց, որոնց դու վստահել ես, և դու չես բարգավաճելու նրանց հետ»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 2:37
16 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ այստեղ մնա՛, և վաղը քեզ կարձակեմ»։ Այդ օրը Ուրիան մնաց Երուսաղեմում։ Հաջորդ օրը


Թամարը մոխիր վերցրեց և լցրեց իր գլխին, պատառոտեց կոճակներով զարդարուն պարեգոտը, որ հագել էր, ձեռքը դրեց իր գլխին և լաց լինելով գնաց։


Ահավասիկ մեզ հետ են Տերը՝ որպես մեր իշխան, նրա քահանաներն ու ազդարարող փողերը՝ պատրաստ ձեր դեմ մարտի հրավեր տալու։ Ո՜վ իսրայելացիներ, մի՞թե կմարտնչեք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու դեմ. հաջողություն չեք ունենա»։


Գերության չմատնվելու համար նրանք սպանվածների տակ պիտի թաքնվեն։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել, նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։


չի վերացնի մահվան հետ կնքած մեր ուխտը”»։ Ձեր հույսը, որ դժոխքի վրա է, չի հաստատվելու, որովհետև եթե փոթորկվող մրրիկը սպառնա, ոտքի տակ պիտի գնաք։


Նրանց մեծամեծներն իրենց երիտասարդներին ջրի ուղարկեցին. նրանք եկան ջրհորները և ջուր չգտան. իրենց ամանները դատարկ հետ բերեցին։ Ամաչեցին ու ամոթահար ծածկեցին իրենց գլուխները։


Երկրագործությունը դադարեց, որովհետև հողն առանց անձրևի մնաց. մշակներն ամոթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները։


Այսպես է ասում Տերը. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ։


Դու սաստիկ արհամարհեցիր ինձ՝ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ամաչեցիր։


Ե՛լ դեպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դեպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետև քո բոլոր հոմանիները միասին խորտակվեցին։


«Այդ մարդուն համարի՛ր տարագիր այր, նա իր տարիներին չբարգավաճի, թող նրա զավակից տղամարդ չաճի, որ նստի Դավթի աթոռին՝ իբրև Հուդայի տան իշխան»։


Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն և պիտի նստի այնտեղ, մինչև որ այցելության գամ իրեն,- ասում է Տերը.- ինչո՞ւ եք մարտնչում քաղդեացիների դեմ, որից ոչ մի հաջողություն չեք ունենալու”»։


Տերն իր երեսը շրջել է նրանցից և այլևս չի նայելու նրանց։ Քահանաները չլսեցին ծերերին, նրանց որդիների նկատմամբ անողորմ եղան։ Աչքներս պահած՝ նայում էինք այն ազգերին, որոնք մեզ չէին կարող փրկել։


Եվ Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ զանց առաք Տիրոջ խոսքը։ Դուք հաջողություն չեք ունենա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ