Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Հերոբովամը դարանակալներ էր դրել, որ Աբիայի զորքի հետևն անցնեն։ Ինքը կանգնեց Հուդայի մարդկանց առաջ, իսկ դարանակալներն անցան նրանց թիկունքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Բայց Հերոբովամը շրջանցել տվեց դարանակալներին, որպեսզի գան նրանց հետևի կողմից. իրենք լինեն հուդայականների դիմաց, իսկ դարանակալները՝ նրանց հետևում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:13
6 Խաչաձեւ Հղումներ  

Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին դեպի դարանը, մտան թաքնվեցին Բեթելի և Գայիի միջև՝ Գայիի ծովահայաց կողմից։ Այն գիշեր Հեսուն ժողովրդի մեջ մնաց։


Պատվիրեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք դարանամուտ պիտի լինեք քաղաքի հետևի կողմից։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։


Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։


Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։


Երբ նրանք սկսեցին օրհնաբանել ու փառաբանել Տիրոջը, Տերը իրար դեմ հանեց ամովնացիներին, մովաբացիներին ու Սեիր լեռան բնակիչներին, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու։


Նաբատի որդի Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Հուդայի վրա թագավորեց Ռոբովամի որդի Աբիուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ