և մարդ նրանց մեջ պիտի տքնի և զինված երկաթով ու նիզակի փայտով՝ դրանք պիտի այրի կրակով, և նրանք պիտի բորբոքվեն իրենց ամոթից»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկիրը նայեց, ալեկոծվեց ու ցնցվեց, երկնքի հիմքերը դղրդացին ու տապալվեցին, քանի որ Տերը բարկացել էր դրանց վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ երկիրը սասանվեց ու դողաց, Երկնքի հիմքերը շարժվեցին և սասանվեցին, Քանզի նա բարկացավ։ |
և մարդ նրանց մեջ պիտի տքնի և զինված երկաթով ու նիզակի փայտով՝ դրանք պիտի այրի կրակով, և նրանք պիտի բորբոքվեն իրենց ամոթից»։
Երկնքի մի ծագում է նրա ծագումը, Եվ մյուս ծագն է հասնում նրա անիվը, Եվ չկա մեկը, որ թաքնվի նրա տապից։
Լեռները շարժվեցին նրանից, և բլուրները սասանվեցին, նրա առջև խախտվեց երկիրը, և նրա բոլոր բնակիչները։
Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին,
Եվ ահա մի մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով ու մոտենալով, գերեզմանի մուտքից քարը մի կողմ գլորեց և նստեց նրա վրա։
Եվ մինչ նրանք աղոթքի մեջ էին, շարժվեց այն տեղը, որտեղ նրանք հավաքված էին։ Ամենքը լցվեցին Սուրբ Հոգով և Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։
Տե՛ր, երբ դու դուրս եկար Սեիրից, Երբ չվեցիր Եդովմի դաշտերից, Երկիրը շարժվեց, և երկինքը խռովվեց, Ամպերը ջուր ցողեցին։