Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա թագավորի փրկությունն ապահովում է և ողորմություն է անում իր օծյալին՝ Դավթին, ու նրա սերնդին մինչև հավիտյան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ իր թագավորին մեծ հաղթանակներ տվեց Եվ հավիտենապես ողորմություն ցույց տվեց Իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին հավիտյան»։ |
Ահա Դավթի վերջին խոսքերը. «Հավատարիմ է Հեսսեի որդի Դավիթը, հավատարիմ է նա, որին Տերը բարձրացրեց իբրև Աստծու օծյալ՝ Հակոբի վրա։ Վայելուչ են Իսրայելի երգերը։
Հավիտյան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագավորությունն իմ առաջ, նրա աթոռը հավիտյան կանգուն պիտի մնա իմ առաջ”»։
Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։