Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հզոր է Տերը, որն ինձ հզորացնում է զորությամբ, իմ ճանապարհներն անարատ դարձնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված է իմ հզոր բերդը, Որ իմ ճամփան ապահով է դարձնում։ |
Արդ, Տիրոջն ի՞նչ փույթ, թե դու անարատ էիր քո գործերով, կամ ի՞նչ օգուտ, որ դու ուղղես ճանապարհդ։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Իմ նեղության մեջ Ես աղոթեցի Տիրոջը, Եվ Տերը լսեց ինձ։
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։
ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։