Սակայն Շարուհիի որդի Աբեսսան, օգնության եկավ Դավթին և հարվածելով այլազգուն՝ սպանեց նրան։ Այն ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ պատերազմի չպետք է դուրս գաս, որ Իսրայելի ճրագը չհանգի»։
Բայց Շարուհեայի որդի Աբեսսան օգնեց Դավթին, և նա հարվածեց փղշտացուն ու սպանեց նրան։ Այդ ժամանակ Դավթի մարդիկ նրան երդվեցին և ասացին. «Մեզ հետ այլևս չպետք է դուրս գաս պատերազմի, որ չհանգցնես Իսրայելի ճրագը»։
Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ՝ ասելով. “Իր եղբորը սպանողին հանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբոր արյան փոխարեն և քո ժառանգորդին վերացնենք”։ Նրանք ուզում են հանգցնել իմ հույսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ հետնորդ, ո՛չ էլ անուն երկրի երեսին»։
Դավիթը զորքի մեկ երրորդ մասը հանձնեց Հովաբի, մեկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Հովաբի եղբայր Աբեսսայի և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությանը։ Դավիթն ասաց զորքին. «Ես էլ պետք է ձեզ հետ դուրս գամ»։
Նրանք ասացին. «Դու չպետք է դուրս գաս, որովհետև եթե փախչենք, նրանք մեզ կարևորություն չեն տա։ Կարևորություն չեն տա, եթե անգամ մեր կեսն էլ կոտորվի։ Դու մեր տասը հազար մարդու արժեքն ունես։ Արդ, լավ է, որ դու քաղաքում մնաս և մեզ օգնության հասնես»։
իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։
Սակայն Տերը՝ Աստված, հանուն Դավթի նկատմամբ ունեցած իր սիրո, Երուսաղեմում թողել էր մի ժառանգ, որպեսզի նրանից հետո նրա որդիները գոյատևեն նրա միջոցով, ու կանգուն պահի Երուսաղեմը,
Ապա Կարեի որդի Հովնանը Մասեփայում Գոդողիային գաղտնի ասաց. «Թո՛ւյլ տուր գնամ սպանեմ Նաթանի որդի Իսմայելին, ու ոչ ոք թող չիմանա. գուցե մի օր նա սպանի քեզ, և հրեաները, որոնք հավաքված են քեզ մոտ, ցրվեն, ու Հուդայի մնացորդներն էլ կորչեն»։