Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ՝ ասելով. “Իր եղբորը սպանողին հանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբոր արյան փոխարեն և քո ժառանգորդին վերացնենք”։ Նրանք ուզում են հանգցնել իմ հույսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ հետնորդ, ո՛չ էլ անուն երկրի երեսին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ահա ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ, և ասում են. “Տո՛ւր իր եղբորը սպանողին, որ մենք սպանենք նրան իր եղբոր անձի փոխարեն, որին նա սպանեց, և ժառանգին էլ վերացնենք”։ Նրանք ուզում են իմ այն կայծն էլ հանգցնել, որ մնացել է ինձ համար, չթողնելով իմ մարդու համար ո՛չ անուն և ո՛չ էլ հետնորդ երկրի երեսին»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:7
9 Խաչաձեւ Հղումներ  

ու ցասումը, և մոռանա այն, ինչ արեցիր նրան։ Ապա մարդ կուղարկեմ և կկանչեմ քեզ այնտեղից. չլինի թե ձեր երկուսից էլ զրկվեմ նույն օրը»։


Եթե այսօր ինձ արտաքսես երկրի երեսից, և զրկվեմ քո ներկայությունից, հառաչելով ու դողալով պիտի ապրեմ երկրի վրա, և ով գտնի ինձ, կսպանի ինձ»։


Պալատականները ելան գնացին նրա մոտ, որ նրան գետնից բարձրացնեն, բայց նա չուզեց գետնից վեր կենալ և նրանց հետ հաց չկերավ։


Քո աղախինը երկու որդի ուներ։ Երկուսը դաշտում կռվեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, և եղբայրներից մեկը մյուսին խփեց ու սպանեց։


Արքան ասաց. «Ողջությամբ գնա՛ քո տունը, և ես կկարգադրեմ քո հարցը»։


Սպանվածի մերձավորը թող սպանի մարդասպանին. երբ հանդիպի նրան, թող սպանի։


Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։


Նրանցից ծնված երեխան թող լինի մահացած եղբոր անունով, որպեսզի նրա անունը Իսրայելից չջնջվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ