Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հեսբեացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, և որի նիզակը երեք հարյուր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մեջքին թուր ուներ, ուզում էր սպանել Դավթին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ Եսբիբենոբը, որ Ռափայի որդիներից էր (նրա նիզակը պղնձի երեք հարյուր սիկղ քաշ ուներ) և ինքն էլ նոր սուր էր կապել մեջքին, ուզում էր սպանել Դավթին։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:16
20 Խաչաձեւ Հղումներ  

Գեթում դարձյալ պատերազմ եղավ։ Այդ ժամանակ Մաով անունով մի մարդ կար, որի ձեռքերի ու ոտքերի մատները վեց-վեց հատ էին՝ ընդամենը քսանչորս մատ։ Նա ծնվել էր Ռափայից


Դրանից հետո Գեթում կրկին պատերազմ եղավ այլազգիների դեմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը սպանեց Սեփտոնին, որը Ռափայի որդիներից էր։


Այս չորսը ծնվել էին Ռափայի տանը՝ Գեթում, և ընկան Դավթի ու նրա մարդկանց ձեռքով։


Այլազգիները եկան ու հավաքվեցին Տիտանների հովիտներում։


մեծ, բազմամարդ ու հաղթանդամ մի ժողովուրդ՝ Ենակի որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կարող է դեմ կանգնել Ենակի որդիներին”։


Ռափայիններից մնաց միայն Բասանի թագավոր Օվգը։ Նրա երկաթե մահճակալը [𝕸 սարկոֆագը]՝ ինը կանգուն երկարությամբ, և չորս կանգուն լայնությամբ, ըստ սովորական կանգունաչափի, այժմ գտնվում է Ամովնի որդիների ամրոցում»։


Նրանք Ենակի որդիների նման մեծ, բազմամարդ ու հզոր ազգ էին։ Տերը սրանց վերացրեց մեջտեղից, և նրանց փոխարեն ամովնացիները բնակվեցին այդտեղ։


(Նրանցից առաջ այնտեղ բնակվում էին օմմինները՝ մի մեծ, բազմանդամ ու հզոր ազգ՝ նման Ենակի որդիներին։


Արդ, ո՞ւր ելնենք”։ Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերը՝ ասելով. “Այդ ազգը մեծ է, բազմանդամ ու մեզանից հզոր, նրանց քաղաքները մեծ են ու մինչև երկինք հասնող պարիսպներ ունեն։ Նաև հսկաների որդիներ տեսանք այնտեղ”։


Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորն ու նրա զինակից թագավորները եկան և կոտորեցին Աստարովթ Կառնաիմի հսկաներին ու նրանց հետ եղած հզոր ցեղերին, ինչպես նաև օմացիներին՝ Շավե քաղաքում,


Այդ օրերին երկրի վրա հսկաներ էին ապրում։ Ամեն անգամ, երբ Աստծու որդիները մերձենում էին մարդկանց դուստրերին, որդիներ էին ծնում նրանց համար։ Դրանք հսկաներ էին, հին աշխարհի անվանի մարդիկ։


Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։


Սակայն այնտեղ բնակվող ազգը հզոր է, քաղաքները՝ ամուր, պարսպապատ և շատ մեծ։ Այնտեղ տեսանք Ենակի ազգը։


Հեփոնեի որդի Քաղեբն այնտեղից բնաջնջեց Ենակի երեք որդիներին՝ Սուսիին, Թոլմայիին և Աքիմանին՝ Ենակի զավակներին։


Սրանք էլ ռափայինների նման հսկաներ էին, ինչպես նաև Ենակի որդիները, և մովաբացիները նրանց անվանում են օմմիններ։


և Իսրայելի որդիների ձեռքից Ենակի որդիներ չմնացին, բացի ոմանք Գազայում, Գեթում և Ասեդովթում։


Նրա գեղարդի բունը նման էր ոստայնանկների գլանի, իսկ նրա երկաթե տեգը վեց հարյուր սիկղ էր կշռում։ Նրա զինակիրն իր առջևից էր ընթանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ