Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Նրանք ասացին. «Դու չպետք է դուրս գաս, որովհետև եթե փախչենք, նրանք մեզ կարևորություն չեն տա։ Կարևորություն չեն տա, եթե անգամ մեր կեսն էլ կոտորվի։ Դու մեր տասը հազար մարդու արժեքն ունես։ Արդ, լավ է, որ դու քաղաքում մնաս և մեզ օգնության հասնես»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Բայց զորքն ասաց. «Դու չպիտի դուրս գաս, որովհետև եթե մենք փախչելու լինենք, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, և եթե մեր կեսն էլ մեռնելու լինի, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, իսկ դու մեր տասը հազարի չափ ես։ Արդ, լավ կլինի, որ դու մեզ օգնես քաղաքից»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:3
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ նեղեն, դուք ինձ օգնության կհասնեք, իսկ եթե ամովնացիները քեզ նեղեն, մենք օգնության կհասնենք։


Նա հոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կմատնեմ, նրա հետ եղած զորքը կփախչի, ու կսպանեմ միայն արքային։


Սակայն Շարուհիի որդի Աբեսսան, օգնության եկավ Դավթին և հարվածելով այլազգուն՝ սպանեց նրան։ Այն ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ պատերազմի չպետք է դուրս գաս, որ Իսրայելի ճրագը չհանգի»։


Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։


Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։


«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։


Պարող կանայք երգելով ասում էին. «Սավուղը հազար մարդ սպանեց, իսկ Դավիթը բյուր մարդկանց սպանեց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ