Երեք օր հետո փարավոնը կկտրի քո գլուխը, իսկ մարմինդ կկախի ծառից, և երկնքի թռչունները կհոշոտեն քո մարմինը»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այիայի դուստր Ռեսփան գարու հնձի սկզբում քուրձ վերցրեց ու գցեց ապառաժի վրա գտնվող նրանց դիակների վրա, մինչև որ երկնքից անձրև տեղաց նրանց վրա։ Նա չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, ոչ էլ գիշերը՝ անապատի գազանները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այիայի աղջիկ Ռեսփան վերցրեց քուրձը և իր համար այն փռեց ապառաժի վրա՝ հնձի սկզբից մինչև նրանց վրա երկնքից անձրև գալը, և չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, և ոչ էլ դաշտի գազանները՝ գիշերը։ |
Երեք օր հետո փարավոնը կկտրի քո գլուխը, իսկ մարմինդ կկախի ծառից, և երկնքի թռչունները կհոշոտեն քո մարմինը»։
Դավթին հայտնեցին, թե ի՛նչ է արել Այիայի դուստր Ռեսփան՝ Սավուղի հարճը։ Նրանց դիակները փտեցին, և Հովասի որդի Դանը՝ հսկաների ցեղից, հասավ նրանց վրա։
Սավուղն ուներ մի հարճ, որի անունը Ռեսփա էր։ Նա Հուղի դուստրն էր։ Սավուղի որդի Հեբուսթեն Աբեններին ասաց. «Ինչո՞ւ ես պառկում իմ հոր հարճի հետ»։
Այս խոսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջև, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. նա քուրձ հագավ այն օրը, երբ սպանվեց հեզրայելացի Նաբոթը։ Նա գլխիկոր էր ման գալիս։
Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։
Իսրայելի լեռների վրա, և դու ընկնելու ես բոլոր նրանց հետ, որ քո շուրջն են լինելու։ Այն ազգերը, որ քեզ հետ են լինելու, կեր են դառնալու թևավորների ու բոլոր թռչունների համար։ Քեզ էլ կեր եմ դարձնելու անապատի բոլոր գազանների համար.
և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։
Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների հոտերը, որովհետև նրանք արոտավայր չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։
Սիոնի՛ որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց. և ձեզ համար կտեղան գարնանային և աշնանային անձրևները, ինչպես նախկինում։
«Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝ վաղաժամ և ուշացած։ Տերը հրաշքներ գործեց և ձմեռային անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։
ապա նա իր ժամանակին ձեր երկրին կտա գարնանային ու աշնանային անձրևները, որպեսզի կարողանաս ամբարել քո ցորենը, քո գինին ու քո յուղը։
կհանես նրա գերության զգեստները, ապա նա թող նստի քո տանը ու մեկ ամիս թող սուգ անի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո միայն կմերձենաս նրան, կապրես նրա հետ, և նա քո կինը կլինի։
«Եթե մեկը մահվան դատապարտվելու արժանի հանցանք կատարի, և մահվան դատապարտվի, ու նրան կախեն ծառից,
ապա նրա մարմինը ծառի վրա թող չմնա. նույն օրն իսկ կթաղեք նրան, որովհետև Աստծուց անիծված է նա, ով կախված է ծառից։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն»։
Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,