Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 40:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Երեք օր հետո փարավոնը կկտրի քո գլուխը, իսկ մարմինդ կկախի ծառից, և երկնքի թռչունները կհոշոտեն քո մարմինը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Երեք օր հետո փարավոնը գլուխդ կհանի քո վրայից, քեզ մի ծառից կկախի, և թռչունները քո վրայից կուտեն քո մարմինը»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 40:19
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվս երեք օր, և փարավոնը կհիշի քեզ ու քեզ կվերադարձնի տակառապետի պաշտոնին, և ըստ քո նախկին իշխանության՝ փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը, ինչպես որ անում էիր իբրև տակառապետ։


Վերևի զամբյուղի մեջ կային փարավոնի համար հացթուխների պատրաստած զանազան ուտելիքներ, և թռչուններն ուտում էին գլխիս վրա գտնվող զամբյուղից»։


Հովսեփը նրան ասաց. «Քո երազի մեկնությունն այս է. երեք զամբյուղները երեք օրեր են։


Երեք օր հետո փարավոնի ծննդյան օրն էր։ Փարավոնը խնջույք էր կազմակերպել իր բոլոր պաշտոնյաների համար։ Նա իր պաշտոնյաների շարքում հիշեց նաև իր տակառապետին ու մատակարարին։


իսկ մատակարարին կախեց ծառից, ինչպես որ մեկնել էր Հովսեփը։


Եվ ինչպես մեկնել էր, այնպես էլ եղավ. ես վերականգնվեցի իմ պաշտոնին, իսկ մատակարարին կախեցին ծառից»։


Այիայի դուստր Ռեսփան գարու հնձի սկզբում քուրձ վերցրեց ու գցեց ապառաժի վրա գտնվող նրանց դիակների վրա, մինչև որ երկնքից անձրև տեղաց նրանց վրա։ Նա չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, ոչ էլ գիշերը՝ անապատի գազանները։


մե՛զ հանձնեք նրա որդիներից յոթ հոգի՝ Տիրոջ համար ընտրված, որ նրանց կախենք Տիրոջ առաջ՝ Սավուղ արքայի Գաբաա քաղաքում»։ Արքան ասաց. «Ես ձեզ կտա՛մ նրանց»։


Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։


Իսրայելի լեռների վրա, և դու ընկնելու ես բոլոր նրանց հետ, որ քո շուրջն են լինելու։ Այն ազգերը, որ քեզ հետ են լինելու, կեր են դառնալու թևավորների ու բոլոր թռչունների համար։ Քեզ էլ կեր եմ դարձնելու անապատի բոլոր գազանների համար.


որովհետև չքաշվեցի ձեզ հայտնելու Աստծու կամքն ամբողջությամբ։


Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),


Ապա Հեսուն նրանց սպանեց և նրանց հինգին էլ կախեց ծառերից, և նրանք մինչև երեկո ծառերից կախված մնացին։


Իսկ Գայիի թագավորին կախեց երկճյուղ ծառից, և նա ծառից կախված մնաց մինչև երեկո։ Արևը մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մեջ՝ քաղաքի դարպասի մոտ, և նրա վրա քարերի կույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։


և ասաց նրան. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»։


Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ