Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կտամ. հավաքի՛ր ողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե, ծովեզրի ավազի չափ, և դու անձամբ առաջնորդի՛ր նրանց։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը զորքի մեկ երրորդ մասը հանձնեց Հովաբի, մեկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Հովաբի եղբայր Աբեսսայի և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությանը։ Դավիթն ասաց զորքին. «Ես էլ պետք է ձեզ հետ դուրս գամ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը զորքի մեկ երրորդ մասն ուղարկեց Հովաբի հրամանատարությամբ, մեկ երրորդ մասը՝ Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսայի հրամանատարությամբ և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությամբ։ Եվ թագավորն ասաց զորքին. «Ես էլ պետք է դուրս գամ ձեզ հետ»։ |
Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կտամ. հավաքի՛ր ողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե, ծովեզրի ավազի չափ, և դու անձամբ առաջնորդի՛ր նրանց։
Սակայն Շարուհիի որդի Աբեսսան, օգնության եկավ Դավթին և հարվածելով այլազգուն՝ սպանեց նրան։ Այն ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ պատերազմի չպետք է դուրս գաս, որ Իսրայելի ճրագը չհանգի»։
Աբեսսան՝ Հովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, երեքի գլխավորն էր։ Նա իր նիզակով երեք հարյուր հակառակորդ էր սպանել։
Լուրը հասավ Հովաբին, որը Ադոնիայի համակիրն էր և չէր հետևել Սողոմոնին։ Հովաբը փախավ մտավ Տիրոջ խորանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։
Նա այդ երեք հարյուր մարդկանց երեք գնդի բաժանեց և ամենքի ձեռքը եղջերափողեր և սափորների մեջ դրված ջահեր տվեց։
Գեդեոնը և նրա հետ հարյուր մարդ կեսգիշերվա սկզբին հասան բանակի ծայրը, երբ պահապանները զարթնեցնում էին փոխարինող հերթի պահապաններին, փչեցին եղջերափողերը և վայր գցեցին իրենց ձեռքի սափորները։
Նա առավ զորքը, երեք գնդի բաժանեց և դարանակալեց։ Երբ տեսավ, որ ժողովուրդը դուրս է գալիս քաղաքից, հարձակվեց նրա վրա և ջարդեց այն.
Հետևյալ օրը Սավուղը զորքը բաժանեց երեք գնդի։ Առավոտյան նրանք մտան նրանց բանակի մեջ և ամովնացիներին կոտորեցին մինչև արևի ջերմացնելը։ Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպես, որ նրանցից երկու հոգու իրար մոտ չէիր գտնի։