Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Աբեսսան՝ Հովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, երեքի գլխավորն էր։ Նա իր նիզակով երեք հարյուր հակառակորդ էր սպանել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Այս երեքի գլխավորն էր Աբեսսան՝ Շարուհեայի որդի Հովաբի եղբայրը։ Նա իր նիզակով երեք հարյուր մարդ էր սպանել. նա անվանի էր այդ երեքի մեջ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:18
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ ամովնացիները տեսան, որ ասորիները փախչում են, իրենք ևս փախուստի դիմեցին Աբեսսայի առաջից և մտան քաղաք։ Հովաբը ամովնացիների մոտից վերադարձավ ու եկավ Երուսաղեմ։


Զորքի մնացած մասը նա հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային։ Նրանք ճակատ կազմեցին ամովնացիների դեմ։


Դավիթը զորքի մեկ երրորդ մասը հանձնեց Հովաբի, մեկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Հովաբի եղբայր Աբեսսայի և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությանը։ Դավիթն ասաց զորքին. «Ես էլ պետք է ձեզ հետ դուրս գամ»։


Նրանց քույրերն էին Սարուիան և Աբիգեան։ Սարուիան ունեցավ երեք որդի՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել։


Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը, դա խրելով նրա որովայնը, փորոտիքը գետնին թափեց։ Հովաբը հարվածը չկրկնեց, և Ամեսային մեռավ։ Հովաբը և նրա եղբայր Աբեսսան գնացին Բոքորիի որդի Սաբեեին հետապնդելու։


Հովաբն ու նրա եղբայր Աբեսսան հարմար պահի էին սպասում՝ սպանելու Աբեններին այն բանի համար, որ նա պատերազմի ժամանակ Գաբավոնում սպանել էր իրենց եղբորը՝ Ասայելին։


Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։


Նա անվանի էր երեքի մեջ, նրանցից ավելի փառավորված, նրանց գլխավորը, բայց նա այն երեքի աստիճանին չհասավ։


Եվ եթե մեկի վրա բռնանան, երկուսը դեմ կկանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրվում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ