Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

43 Նա առավ զորքը, երեք գնդի բաժանեց և դարանակալեց։ Երբ տեսավ, որ ժողովուրդը դուրս է գալիս քաղաքից, հարձակվեց նրա վրա և ջարդեց այն.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

43 Նա վերցրեց իր ժողովրդին, բաժանեց երեք գնդի և դարանամուտ եղավ դաշտում. և տեսավ, որ ահա ժողովուրդը դուրս է գալիս քաղաքից, հարձակվեց նրանց վրա և ջարդեց նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:43
4 Խաչաձեւ Հղումներ  

Հաջորդ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկավ. դա իմացավ Աբիմելեքը։


Աբիմելեքը և նրա հետ եղող գունդը կանգնեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ մյուս երկու գնդերը հարձակվեցին դաշտում գտնվողների վրա և ջարդեցին նրանց։


Հետևյալ օրը Սավուղը զորքը բաժանեց երեք գնդի։ Առավոտյան նրանք մտան նրանց բանակի մեջ և ամովնացիներին կոտորեցին մինչև արևի ջերմացնելը։ Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպես, որ նրանցից երկու հոգու իրար մոտ չէիր գտնի։


Դավիթը զորքի մեկ երրորդ մասը հանձնեց Հովաբի, մեկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Հովաբի եղբայր Աբեսսայի և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությանը։ Դավիթն ասաց զորքին. «Ես էլ պետք է ձեզ հետ դուրս գամ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ