Դավիթը տեսավ, որ ծառաները փսփսում են, հասկացավ, որ մանուկը մահացել է, և ասաց ծառաներին. «Մի՞թե մանուկը մեռավ»։ Նրանք ասացին՝ «Մեռավ»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը, գետնից վեր կացավ, լվացվեց ու օծվեց, փոխեց իր զգեստները, մտավ Աստծու տունն ու երկրպագեց նրան։ Ապա նա իր տուն մտավ, ուզեց հաց ուտել։ Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը վեր կացավ գետնից, լվացվեց և օծվեց, փոխեց իր հագուստները և գնաց Տիրոջ տուն ու երկրպագեց, հետո գնաց իր տուն և ուզեց ուտել. նրա առաջ հաց դրեցին, և նա կերավ։ |
Դավիթը տեսավ, որ ծառաները փսփսում են, հասկացավ, որ մանուկը մահացել է, և ասաց ծառաներին. «Մի՞թե մանուկը մեռավ»։ Նրանք ասացին՝ «Մեռավ»։
Ծառաները նրան ասացին. «Այս ի՞նչ արեցիր մանկան համար. քանի նա կենդանի էր, ծոմ էիր պահում, լալիս ու տանջվում, իսկ երբ մանուկը մեռավ, վեր կացար, կերար ու խմեցիր»։
Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
Դավիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։
Հոբը, լսելով այս, վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց.
Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Սաղմոս Դավթի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, չափազանց մեծ ես դու. Գովասանք և մեծ վայելչություն հագար,
Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։
Դու լվացվի՛ր, օծանելի՛ք ցանվիր, հագուստներդ հագի՛ր և դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ հայտնվիր, մինչև որ նա ուտելն ու խմելը վերջացնի։