Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Եվ արքան ասաց Սեմեիին. «Դու պիտի չմեռնես»։ Եվ արքան երդվեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Սավուղի որդի Մեմփիբոսթեն եկավ թագավորին դիմավորելու։ Նա իր ոտքերի մատների եղունգները չէր կտրել, իր մորուքը կարգի չէր բերել և իր հագուստները չէր լվացել այն օրվանից, երբ թագավորը գնացել էր, մինչև այն օրը, երբ եկավ խաղաղությամբ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:24
12 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը, գետնից վեր կացավ, լվացվեց ու օծվեց, փոխեց իր զգեստները, մտավ Աստծու տունն ու երկրպագեց նրան։ Ապա նա իր տուն մտավ, ուզեց հաց ուտել։ Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերավ։


Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։


Արքան հարցրեց. «Քո տիրոջ որդին որտե՞ղ է»։ Սիբան արքային պատասխանեց. «Նա մնացել է Երուսաղեմում, քանի որ ասել է. “Իսրայելի տունն այսօր ինձ կվերադարձնի իմ հոր թագավորությունը”»։


Սիբան ասաց արքային. «Ըստ ամենայնի, ինչ որ իմ տեր արքան հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ Եվ Մեմփիբոսթեն Դավթի սեղանից էր հաց ուտում, որպես արքայի որդիներից մեկը։


Ահա քեզ հետ է բավուրիմացի Հեմինի որդի Գերայի որդի Սեմեին։ Նա ծանր անեծքներով անիծել է ինձ այն օրը, երբ գնում էի Մաանայիմ։ Նա Հորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկավ, և ես, Տիրոջ անունով երդվելով, նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, վկայի՛ր ժողովրդին և մաքրի՛ր նրանց այսօր և վաղը, և թող լվանան իրենց զգեստները։


Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։


Սյուքեմից, Սաղեմից և Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ՝ մորուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ և կնդրուկ, որպեսզի տանեն Տիրոջ տունը։


«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք.


Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ