Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Դու լվացվի՛ր, օծանելի՛ք ցանվիր, հագուստներդ հագի՛ր և դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ հայտնվիր, մինչև որ նա ուտելն ու խմելը վերջացնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ դու լվացվի՛ր ու յուղով օծվի՛ր, հագուստներդ հագի՛ր և իջի՛ր կալը, բայց մի՛ հայտնվիր այդ մարդուն, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 3:3
10 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը, գետնից վեր կացավ, լվացվեց ու օծվեց, փոխեց իր զգեստները, մտավ Աստծու տունն ու երկրպագեց նրան։ Ապա նա իր տուն մտավ, ուզեց հաց ուտել։ Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերավ։


Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։


Ասաց. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին Եվ մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ»։


Թո՛ղ հագուստներդ միշտ սպիտակ լինեն, և օծման յուղը չպակասի գլխիցդ։


Քեզ ջրով լվացի, քեզ քո արյունից մաքրեցի և քեզ յուղով օծեցի։


Այլ դու երբ ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը,


Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է։ Ահա նա այս գիշեր գարի է կալսում։


Երբ նա գնա քնելու, իմացի՛ր նրա քնելու տեղը, գնա՛, ոտքի կողմից բա՛ց արա ծածկոցը և պառկի՛ր։ Նա քեզ կասի, թե ի՛նչ պիտի անես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ