Արքային հայտնեցին. «Ահավասիկ եկել է Նաթան մարգարեն»։ Նա մտավ արքայի մոտ ու մինչև գետին երեսնիվայր գլուխ տվեց նրան։
ԱՌԱԿՆԵՐ 9:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծաղր անողին մի՛ հանդիմանիր, որպեսզի քեզ չատի. հանդիմանի՛ր իմաստունին, և նա քեզ կսիրի։ |
Արքային հայտնեցին. «Ահավասիկ եկել է Նաթան մարգարեն»։ Նա մտավ արքայի մոտ ու մինչև գետին երեսնիվայր գլուխ տվեց նրան։
Դավիթ արքան ասաց. «Ինձ մո՛տ կանչեք Սադովկ քահանային, Նաթան մարգարեին ու Հովիդայեի որդի Բանեային»։ Նրանք եկան արքայի մոտ։
Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Այստեղ կա մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի գուշակում, այլ չար։ Դա Հեմլեի որդի Միքիան է»։ Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց. «Արքան թող այդպիսի բան չասի»։
Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
Իմաստունի սիրտն ընդունում է խորհուրդներ, իսկ անտունը, գայթակղելով շուրթերով, պիտի կործանվի։
Խրատը հեռու է վանում աղքատությունն ու անարգանքը, իսկ հանդիմանություն լսողը պիտի փառավորվի։
Անմիտին չարչարելով՝ անմեղն ավելի իմաստուն է դառնում, իսկ եթե իմաստունին հանդիմանես, նա ավելի հանճարեղ կդառնա։
Ով հանդիմանում է մարդուն նրա ճանապարհի համար, ավելի շնորհ պիտի գտնի, քան լեզվով շողոքորթողը։
Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
Քո սրտում ատելություն չպահես եղբորդ նկատմամբ։ Հանդիմանի՛ր նրան սխալների համար, որպեսզի նրա պատճառով մեղքերի մեջ չընկնես։
Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։
Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։