Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 9:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ով խրատում է չարերին, անարգում է իր անձը, ով հանդիմանում է ամբարիշտներին, ատում է իր անձը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ծաղր անողին ուղղողն իր համար անարգանք է վաստակում, իսկ անիրավին հանդիմանողը՝ վիրավորանք։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 9:7
13 Խաչաձեւ Հղումներ  

Անուղղելին չի սիրում իրեն հանդիմանողին և չի խոսում իմաստունների հետ։


Անզգամի ականջին բնավ մի՛ խոսիր, որպեսզի քո իմաստուն խոսքերը չանարգի։


Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։


ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։


Քանանի որդի Սեդեկիան մոտեցավ ու խփելով Միքիայի ծնոտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խոսեց քո մեջ»։


Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտա, քանի որ իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջև ու բարկացնելով նրան։


Երբ Աքաաբը տեսավ Եղիային, ասաց. «Այդ դո՞ւ ես Իսրայելը տակնուվրա անողը»։


Երանելի է այն մարդը, որին Տերը խրատում է երկրի վրա. Ամենակալի խրատից մի՛ հրաժարվիր։


Խելացի որդին հնազանդ է հորը, անհնազանդ որդին կորստյան պիտի մատնվի։


Լուռ մնացին նրանք և ոչ մի պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրամայել էր պատասխան չտալ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ