ԱՌԱԿՆԵՐ 31:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեռքը բաց է աղքատներին, և բաժին է տալիս խեղճերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իր ձեռքը պարզում է աղքատին և ձեռք մեկնում կարոտյալին։ |
Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։
Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք բարիք անել նրանց։ Բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։
Բայց Իսրայելի մասին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի անհնազանդ ու խռովարար մի ժողովրդի»։
Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։
Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. “Առատաձե՛ռն եղիր քո աղքատ և տառապյալ եղբոր նկատմամբ, որը ապրում է քո երկրում”»։
Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։